|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ճշմարտությունը բոլորի մասին11:25 Yerevan | 7:25 GMT | Wednesday 2 July 2008Լյուսի Այս` նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ հանգիստ էր կարծես: Ոչ ոք չէր մտածում ինչ-որ սերժիկների, արթուրիկների, վազգենիկների եւ քոչարյանիկների մասին: Իսկ եթե մտածում էլ էին, ապա միայն մեծերը: Իսկ հիմա քաղաքականությունից խոսում են նաեւ փոքրերը: Ես մինչեւ այս ընտրությունները չգիտեի Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, քանի որ երբ նա հրաժարական է տվել, ես երկու տարեկան եմ եղել: Սակայն, երբ նրան տեսա, ինձ շատ դուր եկավ: Նա շատ բարի մարդ է: Ի տարբերություն Լեւոն Տեր- Պետրոսյանի` Սերժիկը ահավոր վատն է: Նա չար հայացք ունի: Նա Քոչարյանի կրկնօրինակն է, որը նույնիսկ հայերեն կարգին խոսել չգիտի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի հայոց լեզուն եւ նրանից կարելի է շատ բան սովորել: Շարունակենք Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի թեման: Դպրոցում խոսում էին, որ Սերժ Սարգսյանը ունի 300 թիկնապահ: Բայց հետո ասում էին, թե նա իր թիկնապահների քանակը ավելացրել է: Եվ դա բավական չէ, նա ուր գնում է, տանում է իր հետ բոլոր թիկնապահներին: Պատկերացնում եմ, թե ինչքան մեքենա են օգտագործում եւ ինչքան էլ բենզին` այդ թիկնապահներին տեղափոխելու համար: Իմ կարծիքով` թիկնապահներ պետք են այն մարդկանց, ովքեր ինչ-որ բանից վախենում են: Իսկ թե ինչից է վախենում Սերժիկը` միայն ինքն ու Աստված գիտեն: Այս տարի ես եղել եմ Սարդարապատում: Ահա թե ինչ նկատեցի: Երբ Սերժիկն ու Քոչարյանը այնտեղ էին, մարդիկ մի տեսակ սուսուփուս էին, չէին ուրախանում: Իսկ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ, ոնց որ տոն լիներ: Իսկական տոն դարձավ: Մարդիկ «Լեւոն` նախագահ» էին կանչում, ծափահարում... Ես մի բան չեմ հասկանում: Մեր երկրում մի բան հաստատ սխալ է: Մարդիկ նախագահ են համարում մեկին, իսկ մեկ ուրիշը իրեն նախագահ է երեւակայում: Ինչպե՞ս կարելի է զոռով մարդկանց վզին փաթաթվել: Դա նույնն է, թե մի օտար կին գա ու ինձ ասի` ես քո մաման եմ, ինձ «մամա» ասա: Բայց ես գիտեմ չէ՞, իմ մաման ով է: Ժողովուրդն էլ գիտի, որ իր նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: ...Մի քիչ էլ խոսենք մեր քաղաքի աղբանոցների մասին: Օր օրի շատանում է աղբը, իսկ աղբատար մեքենաները եւ նրանց աշխատողները նույնիսկ չեն էլ բարեհաճում գալ եւ մաքրել աղբանոցները: Երեւանի բոլոր փողոցներում տոպրակներով աղբ կա: Քամիների ժամանակ այդ գունավոր տոպրակները օդ են բարձրանում, հետո էլ ասում են` «Երեւան, գունազարդ երկինք-2008»: Ինձ թվում է, որ ամեն օր Երեւանում գունազարդ երկինք է` կեղտոտ տոպրակների շնորհիվ: Իսկ ի՞նչ ասել այն մարդկանց, ովքեր փողոցում թքում են: Ինձ թվում է, որ նրանց լավ չեն դաստիարակել: Եվ, ընդհանրապես, ես կարծում եմ, որ մարդիկ պարտավոր են իրենց ճիշտ պահել: Նշանակություն չունի` դա մի սովորական փողոցով անցնող մա՞րդ է, թե՞ ասենք` Սերժիկ Սարգսյանը: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |