|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պետությու՞ն եք, թե՞...11:09 Yerevan | 7:09 GMT | Tuesday 1 July 2008Ա. Սարգսյան Բոլորը, այդ թվում իշխանավորները, կարծում են, իրենք գիտեն, թե ինչ է նշանակում Մարդու իրավունքներ ու ազատություններ, բայց դատելով իշխանավորների գործողություններից` համոզվում ես, որ բացարձակապես տեղյակ չեն դրանից կամ` եթե անգամ տեղյակ են, ապա հանցավոր դիտավորությամբ, անընդհատ խախտում են այդ իրավունքները: Հակիրճ` Մարդու իրավունքները կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. Տեսություն` ա) մարդն ի ծնե ունի իրավունքներ եւ դրանք ոչ մեկը նրան չի շնորհում (բնական կամ աստվածային իրավունք) բ) մարդու իրավունքները վերաբերում են միայն ու միայն պետություն-անհատ փոխհարաբերությանը գ) պետությունը ստեղծել են մարդիկ, որ ապահովեն իրենց իրավունքները, այսինքն` արժանապատիվ գոյությունը: Պրակտիկա` Պետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքների իրացումը: Սա պարզորոշ գրված է Մարդու իրավունքներին վերաբերող բոլոր փաստաթղթերում եւ նաեւ ՀՀ Սահմանադրությունում. «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» (հոդ. 3, մաս 2-րդ): Այստեղից կարելի է անել պարզագույն տրամաբանական մի հետեւություն. պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են իմ (եւ ցանկացած մարդու ու քաղաքացու) իրավունքներն ազատորեն իրացնելու համար: Ես այդ նպատակով հայտնում, իրազեկում, տեղեկացնում եմ պետությանը, որ ցանկանում եմ հանրահավաք կազմակերպել, այլ ոչ թե թույլտվություն եմ խնդրում, իսկ տեղեկացնում եմ, որ այդ պետությունն ապահովի իմ հանրահավաքի կազմակերպումը (անվտանգություն եւ այլն), այլ ոչ թե այդ հանրահավաքը չկայանալու համար պատճառներ գտնի: Մի անգամ նա կարող է ներողություն խնդրել եւ ասել, որ այսինչ-այնինչ պատճառներով չեմ կարող դա կատարել, բայց եթե դա կատարում է երկրորդ-երրորդ անգամ, ուրեմն ինքը պետություն չի եւ չի կարողանում իր պարտքը կատարել, այսինքն` խախտում է իմ իրավունքը: Այսինքն` ինքը իր տեղում չէ, հետեւաբար պետություն չէ... եզրակացությունը թողնում եմ իրեն: Քանի որ ամեն անգամ տեսնում ենք, որ իշխանությունը իր պարտականությունը չի կատարում, որովհետեւ տարրական բաներ չգիտի, ապա մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ կազմակերպել մի դասընթաց մեր մի շարք ղեկավարների համար: Դրանց մեջ է առաջին հերթին քաղաքապետը եւ նրա խորհրդականը (իսկ նրան խորհուրդներ եւ հրամաններ տվողները հայտնի է, թե ովքեր կարող են լինել): Մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ այդ դասընթացներին հրավիրել կարգին դասախոսների, օրինակ` Ռաֆիկ Պետրոսյանին, Մխիթար Մնացականյանին (թե չէ ամոթ է), եւ այդ դասընթացների մասին տեղեկատվություն չհաղորդել (գաղտնի պահել), թե չէ դասընթացներից հետո հանկարծ կարող է պարզվել, որ մեր... դրանք էլի, որոնց կանչելու եք` տրամաբանության եւ ըմբռնումի հետ որոշակի պրոբլեմներ ունեն կամ էլ իրենք իրենց ինչ-որ բանի տեղ են դնում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |