|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին...11:06 Yerevan | 7:06 GMT | Tuesday 1 July 2008 Հուլիս 1, 2008թ. ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին Հայաստան, Երեւան Մեծարգո պրն. Դանիելյան Հայաստանում հետընտրական զարգացումներից ի վեր խոսքի ազատության դեմ յուրաքանչյուր բռնաճնշում, մարդու ազատությունների եւ իրավունքների դեմ ամեն մի անարդար որոշում կամ դատավճիռ ծանր հարված է հասցնում երկրի միջազգային վարկին եւ համարումին: Խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջեւ: Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հերթական հնարավորությունն ուսումնասիրելու ժամկետը: Գրեթե մեկուկես տարի է, ինչ Արման Բաբաջանյանը ենթակա է պայմանական-վաղաժամկետ ազատման, սակայն չնայած քրեակատարողական հիմնարկների (2007թ. հուլիսին` «Նուբարաշեն» ՔԿՀ, 2007թ.` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ) զույգ միջնորդություններին` «անկախ» հանձնաժողովն առանց հիմնավորման երկու անգամ նրան հնարավորությունից զրկեց օգտվել օրենքով վերապահված վաղաժամկետ ազատումից: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հրաժարվեց միջնորդել «անկախ» հանձնաժողովին Ա.Բաբաջանյանին վաղաժամկետ ազատման ներկայացնելու համար, թեեւ ազատազրկման վայրում Արման Բաբաջանյանը դրականորեն է բնութագրվում (անցյալ տարի նախաձեռնել եւ վերաբացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրադարանը, դատապարտյալների համար կազմակերպել է անգլերենի դասընթացներ եւ այլն), այնուամենայնիվ Արման Բաբաջանյանին չթույլատրվեց օգտվել ՀՀ Սահմանադրությամբ եւ բխող օրենքներով` նշանակված պատժից պայմանական-վաղաժամկետ ազատման հնարավորությունից: Որպես, Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերներ` ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողությամբ հնարավորություն կստեղծեք Արման Բաբաջանյանին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի կողմից «անկախ» հանձնաժողովին միջնորդության համար: Մեր համոզմամբ` 2006թ. հունիսից ազատազրկված գլխավոր խմբագրի ազատումը էականորեն կլիցքաթափի երկրում պրկված քաղաքական լարվածությունը: Վստահ ենք, որ հանուն երկրում համերաշխության եւ կայունության հանդես կբերեք անհրաժեշտ խիզախություն եւ քաջություն, եւ առաջիկա օրերին նշանակված ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչությունը գնահատելով Արման Բաբաջանյանի դրական բնութագիրը` առաջիկա նիստի ժամանակ կմիջնորդի «անկախ» հանձնաժողովին` վերջինիս պայմանական-վաղաժամկետ ազատման համար: «Առավոտ» - Արամ Աբրահամյան, «Հայկական ժամանակ»- Հայկ Գեւորգյան, «Հայք» - Վասակ Դարբինյան, «Տարեգիր» - Վասակ Դարբինյան, «Հրապարակ» - Արմինե Օհանյան, «168 ժամ» - Սաթիկ Սեյրանյան, «Չորրորդ իշխանություն» - Շողեր Մաթեւոսյան, «Իրավունք դե ֆակտո» - Փիրուզա Մելիքսեթյան, Երեւանի մամուլի ակումբ - Բորիս Նավասարդյան, «Ժամանակ Երեւան» - բոլոր աշխատակիցները Լուսանկարը՝ Գ. Շամշյանի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |