|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գտնվել են Գոյայի նկարները...11:51 Yerevan | 7:51 GMT | Thursday 29 May 2008 Իսպանացի հանճարեղ նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի 3 յուրահատուկ նկարները հայտնաբերվել են գողանալուց 130 տարի անց: Ակնկալվում է, որ նկարները կվաճառվեն Քրիստիի աճուրդում ոչ պակաս 2 միլիոն ֆունտ սթեռլինգով, ինչը համարժեք է գրեթե 4 միլիոն դոլարին: Նկարչի ուսումնական ալբոմում գտնվող երեք ուրվանկարները կորած են համարվել 1877 թվականից, երբ վերջին անգամ ցուցադրվել են Փարիզի աճուրդում` տարբեր դիրքերում մարդկային կերպարանքներ պատկերող կտավների հետ, որոնք թվագրված են 1796 թվականով: Նույն 1877 թվականին նկարները վաճառվել են չնչին գնով` 6-ից մինչեւ 140 ֆրանկ: Արվեստագետների կարծիքով` Գոյայի այս էսքիզները ունեն բացառապես ուսուցողական նպատակ եւ չեն համարվում ավարտուն գործ: Առաջին ուրվանկարը պատկերում է մարտնչող կանանց, երկրորդը` հոգնատանջ մարդու` սատկած ձիու գերեզմանին, երրորդը` աղոթող տղամարդու` լայն բացված բերանով: Էսքիզները հայտնաբերվել են Շվեյցարիայում: Տերերը մինչ այժմ չեն իմացել, որ աշխատանքները պատկանում են մեծանուն իսպանացուն: Քրիստիի աճուրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ նկարները գերազանց վիճակում են: Նույն աճուրդի փորագրությունների բաժնի ղեկավար Բենջամեն Փերոնեթը հայտարարել է, որ ուրվանկարները կգերեն տարբեր կոլեկցիոներների եւ թանգարանների: Ակնկալվում է, որ նկարները կվաճառվեն Քրիստիի` լոնդոնյան աճուրդում` հուլիսի 8-ից հետո: Մինչ օրս Գոյայի ամենաթանկ վաճառված աշխատանքը գնահատվել է 1, 3 միլիոն ֆունտ սթեռլինգ: ...Եվ Աֆրոդիտեի արձանը
Եգիպտացի հնագետները Դոմինիկյան Հանրապետության իրենց գործընկերների հետ Միջերկրական ծովի ափին հայտնաբերել են Հին Հունաստանի սիրո աստվածուհի Աֆրոդիտեի բրոնզե արձանը: Պեղումները ընթացել են Ալեքսանդրիայի հյուսիսային ծովափում` հնագույն` Taposiris Magna տաճարի մերձակայքում: Եգիպտոսի հնությունների հարցերով խորհուրդը տեղեկացրել է, որ Taposiris Magna տաճարը կառուցվել է Պտղոմեոս Երկրորդի (282-246թթ. Քրիստոսի ծննդից առաջ) օրոք:
Արժեքավոր հայտնագործություն
Վաթսունամյա հնագետ Զախի Հավասը ենթադրում է, որ հայտնաբերել է Կլեոպատրայի թաղման վայրը: Մասշտաբային հայտնագործությունը նա արել է 2 շաբաթ առաջ, այժմ հույս ունի հայտնաբերելու նաեւ նրա հոմանու` Մարկոս Անտոնիոսի գերեզմանը: Ինչպես ենթադրվում է` երկուսին թաղել են Օսիրիսի տաճարի մերձակայքում` Ալեքսանդրիայից 28 մղոն արեւմուտք: Տարածքը կրում է «Taposiris Magna» անունը: Հավասը գերեզմանի տակ հայտնաբերել է թունել` 400 ֆուտ երկարությամբ: Երկու շաբաթ անց Հավասի գիտարշավը հայտնաբերեց Մարկոս Անտոնիոսի կիսանդրին: Մարկոս Անտոնիոսը եւ Կլեոպատրան ինքնասպան են եղել: Մարկոս Անտոնիոսը` սեփական թրով, իսկ Կլեոպատրան, ըստ առասպելի, թունավոր օձի խայթոցից: Դրանից հետո միայն` Քրիստոսի ծննդից առաջ 31 թվականին Օկտավիանոսը ջախջախեց նրանց զորքը: Մյուս մասնագետները այս իրողությանը զգուշությամբ են վերաբերվում:
Կանադայի թանգարանը եւս թալանվել է Մարդաբանական թանգարանից գողացել են Ինկերի հնագույն ոսկե մանյակներ, ինչպես նաեւ կանադացի նկարիչ եւ քանդակագործ Բիլ Ռեյդի ոսկե արձանիկները: Այդ մասին տեղեկացրել է թանգարանի ներկայացուցիչ Սքոթ Մաքրեյը: Նրա խոսքով` դրանք գին չունեն: Բիլ Ռեյդը (1920-1998թթ.) համարվում է կանադացի նշանավոր քանդակագործ եւ նկարիչ: Նրա աշխատանքները կրում են խաղաղօվկիանոսյան առափնյա տարածքի հնդկացիների ոգին:
Վաճառվեց ռեկորդային գնով Չին ժամանակակից գեղանկարիչ Ցզեն Ֆանչժիի կտավը «Քրիստիի» աճուրդում վաճառվել է 9, 66 միլիոն դոլարով: «Արվեստի ասիական շուկան տվյալ պահին գտնվում է իր հանրահայտության գագաթնակետում», - կարծիք է հայտնել «Քրիստիի» աճուրդի ասիական բաժնի տնօրեն Ջոնաթան Սթոունը: Նա ներկայացրել է այս տարվա աճուրդի գնորդների ցուցակը, որում ոչ միայն ասիացի մասնավոր կոլեկցիոներներ են, այլ նաեւ եվրոպացիներ: Ցզեն Ֆանչժիի «1996 6» նկարը երբեք աճուրդի չի ներկայացվել: Դիպտիխը պատկերում է 8 դեռահասների` դիմակներով եւ վզկապներով, ովքեր հիշեցնում են Մաո Ցզեդունի երիտասարդ կարմիր գվարդիականներին: Աճուրդի ներկայացուցիչները չեն հրապարակում նկարի նոր տիրոջ անունը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |