“Zhamanak” Armenian-American Political Daily

Արամ Կարապետյանը մազաչափ անգամ չի հրաժարվել իր ծրագրերից

12:36 Yerevan | 8:36 GMT | Wednesday 28 May 2008

Հեղինե Մանուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նոր ժամանակներ» կուսակցությունը ուղերձ-խնդրանքով դիմել էր բոլոր սրտաբան-բժիշկներին` իրենց մասնագիտական խորհուրդներով ու առաջարկություններով աջակցելու ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին:

Հայտնել էինք նաեւ, որ առաջինների թվում ուղերձին արձագանքել էին Ավստրիայի երկու առաջատար բուժհաստատությունների պրոֆեսորներ, ինչպես նաեւ Մոսկվայի Բակուլեւի անվան սրտաբանության ինստիտուտի ճանաչված մասնագետները: Ինչպես տեղեկացնում է ՆԺԿ գրասենյակը, այս օրերին կուսակցությանը դիմող բժիշկների թիվը համալրվում է նոր անուններով: Իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի Յեյլի համալսարանից Լորկի Լիբարիդյանը եւ Կարինե Թադեւոսյանը` Մոսկվայից: Վերջիններս շեշտում են այն հանգամանքը, որ բժիշկների կոնսիլիումի եզրակացության համաձայն` Արամ Կարապետյանը պետք է անհապաղ եւ տեւական բուժում ստանա մասնագիտական բուժհիմնարկում, որն իր հերթին պետք է հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով: Նշենք, որ ՆԺԿ լրատվական ծառայությունը շարունակական կապի մեջ է լինելու բոլոր բժիշկների հետ` ապահովելով նրանց Արամ Կարապետյանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաեւ վերջիններիս խորհուրդներն ու առաջարկությունները փոխանցելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությանը: ՆԺԿ մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանը երեկ մեզ փոխանցեց, որ Արամ Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, «մազաչափ անգամ չի հրաժարվել իր ծրագրերից ու ուզում է շուտափույթ ապաքինվել` դրանք ի կատար ածելու համար»: Է.Մարգարյանն ասաց նաեւ, որ ՆԺԿ ղեկավարը առայժմ ճնշման տատանումների հետ կապված խնդիրներ ունի, որոնք ուղեկցվում են սրտի շրջանում ծակոցներով: Նշենք, որ Ա.Կարապետյանը մայիսի 15-ից գտնվում է «Էրեբունի» բժշկական կլինիկայի սրտաթոքային բաժանմունքի սրտաբանների հսկողության տակ:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.