“Zhamanak” Armenian-American Political Daily

«Մարտի 1-ը չի ավարտվել»

13:20 Yerevan | 9:20 GMT | Thursday 22 May 2008

Էմմա Գաբրիելյան

Վերջին օրերին Հյուսիսային պողոտայում հավաքվածները մռայլ են ու վշտացած: Երեկ շարունակում էին հիշել տնտեսագետ Էդուարդ Աղաջանովին, նաեւ խիստ զայրացած քննարկում էին Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի հետ կատարված ցինիկ միջադեպը, սակայն ստացվեց ավելի ցավալի լուրը` ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի մահվան մասին:

«Քաղաքական զբոսանքի» եկածները միաբերան պնդում էին, որ մարտի 1-ից հետո Շարժման առաջնորդների ու համախոհների նկատմամբ գործող վարչախմբի կողմից սանձազերծած վերջին ամիսների հետապնդումներին, ճնշումներին, դատական ֆարսերին, շարունակական ու անվերջ ձգվող անարդարությանը ի վերջո մարդիկ չեն կարողանում դիմանալ. «Մարտի 1-ը չի ավարտվել, կարծում եք` մեր տղաները, որ հիմա բանտախցերում են, նրանց վրա այս ամենը ազդեցություն չի՞ թողնում: Հոկտեմբերի 27 իրականացրած ստահակներ նախկին դաշնակցականների ու մինչ այսօր տարբեր հանցանքների համար բանտերում գտնվող դաշնակցականների մասին մոռանալով` մի քանի ամիս առաջ ընդդիմություն խաղացող, այսօր իշխանական կերակրատաշտից սնվող կուսակցության պարագլուխ` Հրանտ Մարգարյանը, զավեշտը հասել է նրան, որ առաջին նախագահին «արյունալի բախումների» պատասխանատու է համարում... Ե՞րբ պետք է վերջ տան այս հոգեբանական ահաբեկչությանը... Հերիք եղավ: Ռազմական օպերացիաների հրամաններ տվեցին, խաղաղ ժողովրդին կոտորեցին մարտի 1-ին, հետո անմեղ մարդկանց գցեցին բանտերը, տնից-տեղից ամիսներով կտրեցին, հիմա էլ մարդկանց հոգեբանորեն են վերացնում: Իրենց ի՞նչ... Սովոր են` հանցագործություններ անեն-մարսեն: Մեր տղերքը կիրթ, պարկեշտ մարդիկ են, չեն դիմանում սրանց սարքած թատրոններին ու դաժանություններին...Մարտի 1-ը այլ ձեւով են շարունակում այս իշխանությունները...»-, զայրացած ասում էր մի կին:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.