|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վաղվա ազատ Հայաստանը12:15 Yerevan | 8:15 GMT | Tuesday 20 May 2008Հեղինե Մանուկյան Իշխանական համատարած բռնությունները իրենց դրական արդյունքն ունեն նաեւ. դրանց դեմ պայքարում են նաեւ երեխաները, ովքեր վաղը, հաստատապես, այլեւս չեն համակերպվելու որեւէ բռնության կամ որեւէ անազատության հետ: Հետեւաբար եւ՝ կառուցելու են ազատ երկիր: Կալանքը 2 ամսով ավելացրեց` աչքերի մեջ նայելով: Երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Ինչպես հայտնի է, Արամ Կարապետյանը սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի եւ մայիսի 15-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաթոքային բաժանմունք: Երեկ Ա.Կարապետյանը, թեեւ առողջական վատ վիճակին, ներկա էր դատական նիստին (նրան դատարան բերեցին «Էրեբունի» բժշկական կլինիկայի շտապօգնության մեքենայով, բժիշկների ուղեկցությամբ): Մինչեւ դատական նիստը (նիստի ընթացքում եւս) դատարանի առաջ էին հավաքվել Արամ Կարապետյանին աջակցելու եկած մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Ա-րամ, Ա-րամ», «Ազատություն Արամին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» էին վանկարկում: Այնտեղ էին նաեւ մայիսի 15-ից` ի պաշտպանություն Արամ Կարապետյանի հացադուլ հայտարարած ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաեւ նրան միացած հացադուլավոր 6 տղամարդիկ ու 4 կանայք, ովքեր չնայած հացադուլի հետեւանքով ի հայտ եկած առողջական վատ վիճակին, եկել էին աջակցելու Ա.Կարապետյանին` դատարանից ակնկալելով «արդարացի ու մարդկային» դատավճիռ: Անշուշտ, այնտեղ էր նաեւ հայրենի ոստիկանությունը: Մինչ դատական նիստի սկսվելը զրուցեցինք Հրաչյա Սարգսյանի հետ: «Մարդիկ 4 օր հացադուլ են անում եւ գիտակցաբար իրենց առողջությունը զոհաբերում ի պաշտպանություն անմեղ մարդու, օրը գտնվում է անազատության մեջ, սակայն 4 օրվա ընթացքում որեւէ իշխանավոր, որեւէ պաշտոնական մարմին, բացառությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանի, չի այցելել, մեր վիճակով չի հետաքրքրվել, նույնիսկ Հայկական կարմիր խաչի ընկերությունը չբարեհաճեց համապատասխան գործողություններ իրականացնել` արձանագրելու հացադուլավորների առողջական նկարագիրը», - ասաց նա: Վերջինս հավաստիացրեց նաեւ, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի «ողջախոհության արդյունքում», թեեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն աշխատանքի է վերականգնվել Արամ Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանում հետազոտած սրտաբան Արմեն Գասպարյանը, որը մայիսի 16-ին կլինիկայի տնօրեն Արթուր Ռոստոմյանի կողմից հրահանգ էր ստացել այլեւս չմտնել կլինիկա, սակայն նրան առայժմ թույլ չեն տալիս հետազոտել, մոտենալ Ա.Կարապետյանին: «Սա մեկ նպատակ ունի, որպեսզի մենք պրն Կարապետյանի մասին հավաստի պատկերացում չունենանք»: ՆԺԿ ղեկավարն այժմ կլինիկայում գտնվող արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողների եւ կլինիկայի բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն բավարար: Նրան այցելելու թույլտվություն ունեն միայն կինն ու փաստաբանը: Արամ Կարապետյանի, չնայած առողջական վատ վիճակին, դատական նիստին մասնակցելու հանգամանքը Հ.Սարգսյանն այսպես մեկնաբանեց. «Նա իր անկեղծությամբ ուզում է նայել դատավորի աչքերին ու տեսնել, թե ինչպե՞ս է կայացվելու մի որոշում, որը կլինի անմարդկային եւ դաժան»: Դատավոր Գայանե Կարախանյանը, սակայն, նայելով Արամ Կարապետյանի աչքերին, փաստորեն, եւս երկու ամսով երկարաձգեց վերջինիս կալանքի ժամկետը, թեեւ կարող էր ընդամենը նայել արդարադատության աչքերին ու չբավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը: Ինչեւէ: «Նոր ժամանակներ» կուսակցությունը նախօրեին մամուլի միջոցով ուղերձ-նամակ էր հղել բժիշկներին` ակնկալելով նրանց աջակցությունը: Նամակ-ուղերձին, որում ներկայացված էր Ա.Կարապետյանին զննած սրտաբան Արմեն Գասպարյանի հետազոտության արդյունքները, արձագանքել են ավստրիացի մասնագիտացված հայտնի բժշկական կենտրոնների երկու առաջատար սրտաբաններ, պրոֆեսորներ Քրիստիան Պունցենգրուբերն ու Միքայել Գրունդը: Վերջիններս, հիմնվելով Ա.Գասպարյանի կողմից իրականացված պատշաճ բժշկական հետազոտության վրա, նշել են, որ Ա.Կարապետյանը գտնվում է կյանքին սպառնացող բարձր ռիսկային գոտում, ուստի եւ անհապաղ պետք է տեւական բուժօգնություն ստանա մասնագիտացված բժշկական կենտրոնում: Նամակին արձագանքել են նաեւ Մոսկվայի «Բակուլեւի անվան սրտաբանական ինստիտուտի» մասնագետները, մասնավորապես` ակադեմիկոս Ե.Ի.Բուզիաշվիլին, դոկտոր-պրոֆեսորներ Ի.Յ.Սիգաեւն ու Ս.Ֆ.Նիկոնովը: ՆԺԿ մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ՆԺԿ-ն պատրաստվում է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը` նշված բժիշկներին Արամ Կարապետյանին բուժող բժիշկների շարքում ներգրավելու առաջարկությամբ: Հ.Գ. Արամ Կարապետյանի` դատարանի առաջ հավաքված աջակիցներն ինչպես նաեւ 10 հացադուլավորները դատական նիստից հետո գնացին դատախազության շենքի մոտ` շարունակելու իրենց բողոքն ու հացադուլը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |