“Zhamanak” Armenian-American Political Daily

Ապստամբության իրավունքը` ժողովրդավարության պահապան

11:32 Yerevan | 7:32 GMT | Friday 16 May 2008

Ռոբերտ Ա.Սարգսյան

Ապստամբության իրավունքը` ժողովրդավարության պահապան
Ներկա Հայաստանում ստեղծված իրավիճակը ավելի սթափ եւ բանական դատող մարդկանց ստիպում է գտնել այնպիսի ելքեր, որոնք հնարավորինս քիչ առնչություն կունենան բռնության հետ:

Այդ ելքը, բնականաբար, ժողովրդի իր ապստամբելու իրավունքից օգտվելն է: Սակայն անհրաժեշտ է հիմնավորել ապստամբելու իրավունքը որպես բնական իրավունք, ինչպես նաեւ այդ իրավունքից օգտվելու իրավաչափ լինելը: Իսկ այդ հիմնավորումները լավագույնս տվել են ժողովրդավարության եւ իրավական պետության գաղափարների հիմնադիր հայրերը, ովքեր իրենց այդ գաղափարները ստեղծել են հենց նմանատիպ իրավիճակներում, եւ չարժե ասել այն, ինչ արդեն ասել են եւ` ավելի ճշգրիտ ու հստակ, քան կարող են մենք ասել: Այդ իսկ պատճառով կփորձեմ այստեղ մեջբերել մի քանի կարեւոր մտքեր, որոնք իրենց ժամանակին հանդիսացել են իրենց հայրենիքում տեղի ունեցած կամ տեղի ունենալիք ժողովրդական ապստամբությունների` հեղափոխությունների տեսական հիմնավորումը եւ իրավաչափ լինելու ապացույցը:

Այսպես` անգլիացի մեծագույն մտածող Ջոն Լոկը գտնում է, որ ժողովրդի` բռնակալության դեմ ուղղված դիմադրությունը, անգամ զինված ապստամբությունը, օրինական է եւ իրավաչափ: Դա բխում է նրանից, որ, առաջին, ժողովուրդն է հանդիսանում պետական իշխանության աղբյուրը, եւ միայն նա է իրավասու որոշելու, թե ովքեր պետք է կառավարեն իրենց պետությունը, եւ, երկրորդ, չկան իդեալական պետություններ, որոնք երաշխավորված կլինեն բռնապետության վերածվելու, իրավունքի շրջանցմամբ իշխանությունն իրականացնելու վտանգից: Նման իրավիճակում անօրինական եւ անարդարացի ուժի դեմ ժողովուրդն իրավասու է եւ ուժ կիրառել, որովհետեւ պետության ինքնիշխանությունը ստորադասվում է ժողովրդի ինքնիշխանությանը:

Ջոն Լոկի մեկ այլ հանճարեղ հայրենակից` Թոմաս Հոբսը, թեկուզ ավելի բարձր էր դասում պետության ինքնիշխանությունը, այնուամենայնիվ գտնում էր, որ ժողովուրդն իրավունք ունի հակադրվելու պետական իշխանությանը` ընդհուպ մինչեւ ապստամբելու իրավունք: Ապստամբելու իրավունքը, ըստ Թ.Հոբսի, իրավաչափ է, եթե բարձրագույն իշխանության հրամանները հակասում են բնական բարձրագույն օրենքներին` ինքնապահպանմանը, սեփական կյանքի եւ ընտանիքի պաշտպանությանը, եւ ընդհանրապես բանական էակի կենսագործունեությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ, եթե ապստամբելու իրավունքի կիրառումը պետք է պահպանի այն նպատակները, հանուն որոնց ստեղծվել է պետական բարձրագույն իշխանությունը, նպատակներ, որոնք նաեւ վտանգվում են գործող պետական բարձրագույն իշխանության գործողություններով:

Եվ որպեսզի մեջբերումների շարքը ավելի սեղմենք, քանզի դրանք բավական շատ են, մեջբերենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի հեղինակ, ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին: Նա ԱՄՆ Անկախության հռչակագրում ամրագրում է, որ մարդու բնական եւ անօտարելի իրավունքներն են հավասարությունը, ազատությունը եւ ապստամբելու իրավունքը: Թ.Ջեֆերսոնը գտնում է, որ աշխարհում ամեն ինչ փոփոխվում է, բացի մարդու բնական իրավունքներից` մեկ, եւ երկրորդ` բնական իրավունքները առաջնային են դրական (պետական) օրենքների նկատմամբ, ու եթե այդ երկուսի միջեւ հակասություններ են ծագում, ապա խնդիրը լուծվում է հօգուտ բնական իրավունքների:

Ահա հենց վերոշարադրյալը եւ այս շարքի բազմաթիվ այլ դրույթներ ու ձեւակերպումներ էլ հանդիսանում են ժողովրդի ապստամբելու իրավունքի հիմնավորումը եւ այդ իրավունքի կիրառման իրավաչափության ամրագրումը:

Վերլուծական
Ազատ ստեղծագործական ժանրից

Ազատ ստեղծագործական ժանրից

Ներսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման:

Քաղաքական
ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.