“Zhamanak” Armenian-American Political Daily

Եվս մեկ անժամկետ հացադուլավոր

11:22 Yerevan | 7:22 GMT | Friday 16 May 2008

Մարինա Բաղդագյուլյան

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա պահանջում է` առաջին. Արամ Կարապետյանին տեղափոխել որեւէ բժշկական կենտրոն ստացիոնար բուժման համար, երկրորդ. ազատ արձակել ընդամենը քաղաքական հարցադրումների պատճառով ձերբակալված ՆԺԿ նախագահին: Թեպետ աշխարհում ծայրահեղ քայլ համարվող պայքարի այս ձեւը սթափեցնում, մտածելու, «գցել-բռնելու» պատճառ է դառնում հացադուլի դիմելու առիթ ստեղծողների համար, Հայաստանում, նույնիսկ այս հարցում, բոլորովին այդպես չէ: Իշխանություններն ընդհանրապես չեն սթափվում ու գոնե մի քիչ չեն խորհում իրենց շուրջը կատարվածի մասին: Կարծես չեն էլ նկատում, որ գրեթե ամեն օր մեկը կամ մի քանիսը դիմում են հացադուլի եւ այն դադարեցնում են բժշկի միջամտությամբ: Գուցե ընդհանրապես չեն էլ հասկանում` ինչու՞ են այդ մարդիկ օրերով քաղցած մնում, չէ՞ որ ուտելը այնքան լավ բան է...

Իսկ Հրաչյա Սարգսյանը համոզված է, որ իր հացադուլը փոփոխությունների առիթ կդառնա:

Նրա պահանջներին սատարող մի խումբ կանայք էլ երկրում լուրջ փոփոխություններ ունենալու համար ավելի օպտիմալ առաջարկություն ունեին, որ վանկարկում էին ՀՀ դատախազության շենքի առջեւ. «Արամի փոխարեն բռնեք Սերժին ու Ռոբերտին»:

Ուշ երեկոյան, Հ. Սարգսյանի առաջին պահանջը բավարարվել էր:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.