|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ի՞նչ է անում կամ անելու հանձնաժողովը...12:10 Yerevan | 8:10 GMT | Thursday 15 May 2008 ...Էն էլի, որ իբրեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում նշված առաջարկությունների իրագործման նպատակով ստեղծվել է մեր երկրում: Իսկապես չեմ հասկանում: Ոչ թե որ անհույս բութ եմ: Չէ: Անհույս չեմ: Իսկ չեմ հասկանում, որովհետեւ...չեմ հասկանում: Էդ ԵԽԽՎ բանաձեւում սեւով սպիտակի վրա գրված է. ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ովքեր անազատության մեջ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների եւ սկզբունքների համար, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն, երկխոսություն սկսել ընդդիմության հետ, թույլատրել հանրահավաք-երթ-ցույց անելը: Ի՞նչն է անհասկանալի, որ հանձնաժողով են ստեղծել: Ո՞ր մասը չեն հասկացել, որ հանձնաժողովը պիտի կարդա-պատմի-բացատրի: Եվ արդյո՞ք նրանք, ովքեր սեւով սպիտակի վրա գրած բաները առանց տարբեր հանձնաժողովների օգնության` կարդալ-պատմել-բացատրելու, չեն հասկանում` իրավունք ունեն պաշտոններ, առավել եւս` բարձր պաշտոններ զբաղեցնել: Թեկուզեւ` Հայաստանում: Եվ արդյո՞ք այդ հանձնաժողովներում ընդգրկված են այնպիսիք, ովքեր հասկանում են: Գրվածից: Սեւով` սպիտակի վրա: Կարդալով: Առանց կողմնակի աջակցությունների: Ինքնուրույն: Չգիտեմ: Ես` չեմ հասկանում: Ոչ թե գրվածը, այլ գրվածը կարդալ-հասկանալ-բացատրելուն կոչված հանձնաժողովի գոյությունը: Իսկապես չեմ հասկանում: Ու ոչ թե էն պատճառով, որ անհույս բութ եմ: Ու անհասկացող: Չէ: Անհույս չեմ: Էս վերջերս, օրինակ, սկսել եմ ահագին բաներ հասկանալ: Ուշացումով, ճիշտ է, բայց դե... Սկսել եմ հասկանալ, օրինակ, որ մարդկանց բաց թողնելու համար ոչ թե հանձնաժողով է պետք ստեղծել, այլ...բաց թողնել: Որ, օրինակ, երթերը-ցույցերը-հանրահավաքները կարելի է թույլատրել...թույլատրելով դրանք: Որ միջազգային անկախ հետաքննություն կարելի է անցկացնել` միջազգային անկախ հետաքննություն անցկացնելով: Որ ցավոտ խնդրի մասին երկխոսությունը նշանակում է երկխոսություն ցավոտ խնդրի մասին: Տեսնու՞մ եք: Ասում էի, չէ՞, որ անհույս չեմ: Իսկ եթե ես հասկացել եմ, ուրեմն էլ մարդ պիտի մնացած չլինի, որ հասկացած չլինի: Ուրեմն` ինչի համար են էդ հանձնաժողովները` «պրոստո»` լենինաբար, գործը թաղելու՞, թե՞... ...Հե~յ, ո՞վ կա այդտեղ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |