“Zhamanak” Armenian-American Political Daily

Վանատուրում ասում են, թե...

12:06 Yerevan | 8:06 GMT | Thursday 15 May 2008

Կարինե Հարությունյան

Շարունակվում են 100-ից ավելի քաղբանտարկյալների խայտառակ դատավարությունները, հետապնդումները, ձերբակալությունները: Սակայն ժողովրդի պայքարն էլ է շարունակվում` երթերի ձեւով, հավաքների ու հացադուլների: Իսկ վանատուրցիները, որոնց պայքարին միացան երկրի այլ բնակավայրերում` Գյումրիում, Ապարանում, Ձորակապում եւ այլուր, իր տարերքի մեջ է: Մարտի 23-ից սկսած:

Երեկ Վանատուրի Ազատության հրապարակը կրկին հեղեղված էր վանատուրցիներով, հրազդանցիներով, շրջակա գյուղերի բնակիչներով: «Ազատություն Սասուն Միքայելյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին» պահանջով հավաքվածները ասում էին, որ պայքարելու են մինչեւ հաղթանակ: Նաեւ` վերջին նորություններն էին քննարկում. «Ասում են` Ամերիկան Սերժին ասել է` կամ պիտի երկրում ժողովրդավարություն հաստատվի կամ էլ` վեշչերդ հավաքի»: Ասում էին ու կչկչում: Նաեւ խոսում էին, թե «Քոչարյանը հետեւում է Սերժի բոլոր քայլերին, ամեն տեղ իր լրտեսներն ունի: Իսկ Սերժն էլ էնքան դուխ չունի, որ Քոչարյանի ուրվականից ազատվի: Այ քեզ նախագահ»:

Սակայն վանատուրցիները ռեժիմի մասին խոսակցություններից ավելի կարեւոր գործեր ունեն ու երեկվա հավաքում քննարկեցին իրենց հետագա անելիքները: Թե ինչ` ժամանակը ցույց կտա:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.