“Zhamanak” Armenian-American Political Daily

Արամ Աբրահամյան. «Ես միանգամայն բավարարված եմ»

12:49 Yerevan | 8:49 GMT | Wednesday 14 May 2008

Աստղիկ Սարգսյան

-Պարոն Աբրահամյան, Դուք գո՞հ եք Սյունիքի մարզպետի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներից:

- Այո, միանգամայն բավարարված եմ, քանի որ համոզվեցի, որ այս քննությունն անց է կացվել ոչ թե ճշմարտությունը իմանալու, այլ «Առավոտին» «սխալ հանելու» համար:

- Իսկ ինչու՞ էր կառավարությունը նման նպատակ դրել:

- Չգիտեմ, չեմ կարող ասել: Գուցե ներկայիս վարչապետը մեզ հետ ինչ-որ հին հաշիվնե՞ր է մաքրում:

- Այսինքն՝ դուք հիասթափվա՞ծ եք:

- Հիասթափվելու համար պետք է նախ հիանալ: Իշխանավորներով հիանալու սովորություն չունեմ: Պարզապես, եթե որեւէ պաշտոնի նոր մարդ է նշանակվում, հակված եմ հավատալ, որ այդ մարդն ուզում է ինչ-որ լավ բան անել: Մինչեւ որ հակառակն է ապացուցվում:

- Իսկ ինչու՞ եք այդքան հաճախակի անդրադառնում հենց Սյունիքի մարզպետին:

- Որովհետեւ, մեր տեղեկություններով, այդ մարզի բնակիչները հատկապես շատ են կեղեքվում եւ ահաբեկվում իրենց մարզպետի կողմից: Ի դեպ, թերթերում գրված էր, որ Սուրեն Խաչատրյանը չի մասնակցել պատերազմին: Դա, իհարկե, սուտ է՝ նա մեծ դեր է ունեցել Սյունիքի ինքնապաշտպանության գործում: Պարզապես 1994-ից հետո պետական, քաղաքական համակարգը նման մարդկանցից պիտի ազատվեր, որպեսզի նրանք պատուհաս չդառնային պետության եւ ժողովրդի գլխին, ինչպես որ դարձան:

- Ձեր թերթում գրված էր, որ կառավարությունը խախտել է որոշակի պայմանավորվածություններ: Կարո՞ղ եք ասել՝ ինչի մասին է խոսքը:

- Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Հովիկ Հովսեփյանն ինձ զանգահարել էր եւ խնդրել նամակով ներկայացնել այս գործի ինձ հայտնի հանգամանքները՝ տղամարդու խոսք տալով, որ այդ նամակի մասին կիմանան ինքը եւ նախարարը: Մի քանի օր հետո իմ նամակի բովանդակությունը հայտնվեց կառավարության ամփոփագրում: Թե ինչպես է դա կոչվում՝ բնութագրումը թողնում եմ ձեր հայեցողությանը:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.