“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարտի 1. հարցեր, որոնք պատասխաններ են

12:47 Yerevan | 8:47 GMT | Wednesday 14 May 2008

ՀՀ քաղաքացի

Չստանալով անցած շաբաթ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերիս պատասխանը` կցանկանայի մի քանիսով լրացնել դրանք` հուսալով, որ իշխանությունները միանգամից բոլոր հարցերին կպատասխանեն:

1. Արդյո՞ք տասնհինգ րոպեն բավական էր Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան խուզարկություն կատարելու համար. այն դեպքում, երբ այդ օրը հրապարակում կար երկու հարյուրից ավելի վրան եւ մոտ երեք հազար նստացույցի մասնակից:

2. Արդյո՞ք մարտի 1-ին Ազատության հրապարակի խուզարկությունից հետո, ցուցարարների վրանները եւ անձնական իրերը աղբատար մեքենայի մեջ լցնելը եւ այն բաց վիճակով Նուբարաշենի աղբանոց տեղափոխելը չէր վերացնում հետաքննվող փաստերը: Արդյո՞ք այդ աղբատարների մեջ չկային այնպիսի իրեր, որոնցով կարելի էր բացահայտել խուզարկվածների ինքնությունները:

Արդյո՞ք նշված աղբատար մեքենաները Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարների միջով անցկացնելը օգնում էր իրավապահ մարմիններին` իրենց գործողությունների իրականացման համար:

3. Արդյո՞ք Ազատության հրապարակում կոնկրետ վրան եղել է, որը ավելի մանրազնին է խուզարկության ենթարկվել:

4. Արդյո՞ք մարտի 1-ի առավոտյան խուզարկությունից անմիջապես հետո, Ազատության հրապարակը չի լվացվել հրշեջ ծառայությունների կողմից բերված ջրցան մեքենաներով, եւ արդյո՞ք այդ մեքենաները չէին սրբում հանցագործության հետքերը:

5. Արդյո՞ք մարտի 1-ին գաղտնալսվել են ընդդիմության առաջնորդների եւ նրանց թիկնազորի հեռախոսները, եւ արդյո՞ք այդ գաղտնալսման ժամանակ պարզվել է, որ ոստիկանությունում աշխատող նրանց ընկերները զանգել եւ զգուշացրել են, որ պատրաստվում է լայնամասշտաբ հարձակում Ազատության հրապարակի վրա եւ նաեւ` իշխանությունները չեն բացառում զոհեր: Արդյո՞ք այդպիսի զանգերից հետո ոստիկանության այն աշխատակիցները, որոնք նշված տեղեկությունը փոխանցել են ընդդիմադիրներին` ձերբակալվել են:

6. Արդյո՞ք ՀՀ դատախազությունը դիմել է ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանություններին, որպեսզի նրանք տրամադրեն մարտի 1-ին տեսագրված նյութերը, քանի որ մարտի 1-ի դեպքերը տեղի էին ունենում նշված դեսպանությունների տեսախցիկների առջեւ:

7. Արդյո՞ք մարտի 1-ի գործողություններին իշխանությունների կողմից «հրավիրվել են» վարձու մարդասպաններ, ովքե՞ր էին նրանք...

8. Արդյո՞ք ճշտվել է մարտի 1-ին սպանվածների սպանության ճշգրիտ ժամը եւ րոպեն:

9. Արդյո՞ք Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը մարտի 1-ի ամբողջ երեկոն իրար հետ չեն եղել, եւ արդյո՞ք նրանք չեն զանգահարել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վ.Հովհաննիսյանին եւ նրան ասել, որ անհրաժեշտության դեպքում կպահանջեն զինված դաշնակցականների օգնությունը:

10. Արդյո՞ք տարբեր կուսակցությունների առաջնորդներ (մասնավորապես` ԱԺՄ, ՀԴԿ, ԱՄ եւ այլն) չեն առաջարկել իրենց ծառայությունը իշխանություններին, եւ արդյո՞ք նրանք չեն ասել, որ իշխանությունները ավելի խիստ միջոցներ պետք է ձեռնարկեն:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.