|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նախավերջինը: Հացադուլ, կամ` մահ կամ ազատություն12:32 Yerevan | 8:32 GMT | Wednesday 14 May 2008Հեղինե Մանուկյան Հացադուլը, սովորաբար, քաղաքական պայքարի ծայրահեղ եւ վերջին ձեւն է: Դա՝ սովորաբար: Մեզանում, սակայն, այն ոնց որ թե գոնե նախավերջինն է դառնում՝ որովհետեւ որեւէ արդյունքի չի հանգեցնում: Առայժմ գոնե: Մնում է մոգոնել վերջին ձեւը: Մայիսի 12-ին, ժամը 14-ից սկսած (այն բանից հետո, երբ քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի գործերով` ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցած դատական նիստից հետո դատավոր Վահե Խալաթյանն առանց դատական նիստը հետաձգելու հեռացել էր դատարանի դահլիճից եւ, փաստորեն, տապալել դատական նիստը) Շիրակի ու Կոտայքի մարզերից մի խումբ ազատամարտիկներ, ովքեր նեկա էին դատական նիստին, անժամկետ հացադուլ են հայտարարել ԵԿՄ Գյումրու գրասենյակում: Հացադուլավորները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշենք, որ Շիրակի մարզի թվով 22 ազատամարտիկներ դեռեւս մայիսի 7-ին 24-ժամյա նախազգուշական հացադուլ էին հայտարարել` պահանջելով փոխել Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը: Սակայն ձայն բարբառո հանապատի. հացադուլին ոչ դատարանը, ոչ տեղական եւ ոչ էլ մարզային իշխանությունները չէին արձագանքել, միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանն էր այցելել հացադուլավոր ազատամարտիկներին: Մայիսի 12-ի երեկոյան Վ.Խաչատրյանը, խմբակցության մեկ այլ պատգամավոր` Զարուհի Փոստանջյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ ուրիշներ այցելել են հացադուլ հայտարարած նոր «ջոկատի» անդամներին ու հայտնել իրենց զորակցությունը: ԱԺ պատգամավորներ Զ.Փոստանջյանն ու Վ.Խաչատրյանը մայիսի 12-ին եղել են նաեւ Մարալիկում ու Ձորակապում եւ զրուցել տեղի 4 հացադուլավորների հետ: Մայիսի 13-ի դրությամբ Շիրակի մարզում կա 17 հացադուլավոր, որոնցից 13-ը` Գյումրիում, 2-ը` Ձորակապ գյուղում` «Հալիվոր պապ» մատուռի կողքին տեղադրված վրանում, 2-ը` Մարալիկում` հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարանում: Մարզի բոլոր` 17 հացադուլավորների միակ ու անփոփոխ պահանջն է` ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ի դեպ, եթե հացադուլն արդյունք չտա ու հացադուլավորների պահանջը չբավարարվի, վերջիններս «խոստանում են» դիմել առավել կոշտ ու ծայրահեղ միջոցների: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |