|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հըմի էլ ինձ քընընի...»13:20 Yerevan | 9:20 GMT | Tuesday 13 May 2008 Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: Փոխանակ Հայաստանի շարքային քաղաքացուն պաշտպանի, ենթադրենք` գների թանկացումից, արտարժույթի էնքան էլ չհիմնավորված արժեզրկումից, սակագների բարձրացումից, պաշտպանում է միայն իր նշանակած չինովնիկի շահերը: Էն էլ ումի՞ց: Մամուլից: Վերադառնում ենք սովետական լճացման էն «երանելի» ժամանակներին, երբ քննադատություն, դիտողություն կամ էլ որեւէ այլ այդ կարգի բան արվում էր. ա) Եթե ներքեւներին էր վերաբերում` շրջկոմ-քաղկոմի ցուցումով: բ) Եթե շրջկոմ-քաղկոմին էր վերաբերում` Կենտկոմի ցուցումով: գ) Եթե Կենտկոմին էր վերաբերում` ԽՄԿԿ Կենտկոմի ցուցումով: Նույն սկզբունքներին է, ըստ էության, փորձում անցնել ՀՀ-ում գործող կառավարությունը. ցուցում կտա-փաստերն ինքը կտրամադրի-կգրեն-ծառայողական քննություն կանցկացնի` կգտնի, որ, միանշանակ, ճիշտ են-մամուլին կխրախուսի-թիրախին` կազատի աշխատանքից-բոլորը գոհ կլինեն` իրենք մաքուր. «Մենք ինչ անենք` էդ անտեր մամուլը չգրեր` հո չէինք հանի: Դուք եք մեղավոր` ինչի եք իզուր տեղը շուն հաչացնում համ ձեզ վրա, համ մեզ վրա»` մի բան էլ մուննաթ կգան հանվողի վրա: Սա էլ մտքում ինչ ասես կասի, բայց դե դուխը չի ների ավել-պակասը բարձրաձայն ասել: «Ինչ անեմ, ցավդ տանեմ, բա ես կուզեի... էդ անտեր շները... չեն էլ սատկում` մարդ դինջանա: Այ ես դրանց մարդ ասողի...», - բարձրաձայն մենակ էսքանը կասի, որ էն մնացածն էլ հանկարծ չկորցնի... Մնացած բոլոր դեպքերում էլ` իր չուզած, մամուլին «սխալ կհանի»: Իդիլլիա... Էսպիսի մամուլ է երազում իշխանությունն, ամենայն հավանականությամբ: Բայց, մինչ այդ... Ծառայողական քննությունը լավ բան է: Եվ կարծում եմ, որ ստորեւ բերվող լուրը եւս ծառայողական լուրջ քննության կարիք ունի. «Սերժ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ»: Առաջարկում եմ մանրակրկիտ ծառայողական քննություն անցկացնել եւ նախորդի պես նույն հրապարակայնությամբ ազգիս տեղյակ պահել արդյունքների մասին: Հուսով եմ` ոչ մեկին ռենտգենի տանելու կարիք չի զգացվի: Սա էլ է լուր` մեր մեջ ասած` ոչ նվազ սադրիչ: Եվ արժե ստուգել եւ ճշգրտորեն բացահայտել նաեւ սրա բուն էությունը: Եվ, որ ամենակարեւորն է` համապատասխանությունն իրականությանը: Խնդրում ենք գնահատել, որ չենք ասում` ընտրություններն անցել են բաց-թափանցիկ-արդար: Առանց կեղծիքների ու բռնարարքների: Չենք ասում հոկտեմբերի 27: Մարտի 1: Մթության քողի տակ: Չենք ասում: Ասում ենք էն, ինչ ասում ենք: Եթե ենթակայի պատիվը պահում եք, շեֆինը պետք է պահեք ու պահեք... Ժդյոմս: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |