|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ազատության համար կռիվ տվողը մինչեւ վերջ է գնում13:18 Yerevan | 9:18 GMT | Tuesday 13 May 2008Կարինե Հարությունյան Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ: ...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ժողովրդի «վեջն էլ չէր»: Ազատության հրապարակում էին: Հարս ու սկեսուր, տատ ու թոռ, մարդ ու կին: «Ազատություն» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով ու Սասուն Միքայելյանի նկարներով: Վանատուրցիները չեն էլ հոգնում իրենց պայքարի մասին խոսելուց կամ պահանջները նշելուց: Նրանց մեկնաբանությամբ` դրանից կարեւոր գործ իրենք այս օրերին չունեն. «Ի՞նչ գործ, եթե մեր ազգային հերոս Սասուն Միքայելյանը, մեր մյուս ազատամարտիկները, Շարժման գործիչները ձերբակալված են: Ո՞նց հանգիստ ապրենք, երբ մեր երկրում կան 100-ից ավելի քաղբանտարկյալներ, երբ դատարաններում խայտառակ դատավարություններ են ընթանում, երբ մարդկանց մինչեւ հիմա ձերբակալում են այն բանի համար, որ մասնակցել են ընդդիմության միտինգներին: Լավ են արել: Մենք էլ ենք մասնակցել ու էլի ենք մասնակցելու: Մարդկանց տանում են բաժին, հետո էլ թե` ստորագրություն տուր, որ էլ միտինգի չես մասնակցելու: Ուրեմն սրանք գիտեն, որ վաղ թե ուշ պիտի միտինգներ լինեն, քանի որ ուզեն-չուզեն պիտի կատարեն եվրոպացիների ընդունած բանաձեւի պահանջները: Ու որպեսզի գոնե քիչ մարդ լինի միտինգներին, ստորագրություններ են վերցնում: Սրանք էսքան ժամանակ չհասկացան, որ իրենցից վախեցող չկա», - ասաց տարեց տղամարդը ու հավելեց. «Ես էս տարիքում իրենցից չեմ վախենում, բա ջահելները կվախենա՞ն: Էդ Ռոբիկն ու Սերժիկը իրենք վախեցած են` գիտեն մենք էլ ենք վախեցած: Դրանք մի կարեւոր բան չհասկացան, որ ազատության ու արդարության համար կռիվ տվողը կես ճամփից ետ չի դառնում: Ես կարծում եմ` իրենք իրենց հիմարության-չարության-դաժանության գերին են: Բայց իրենք նաեւ բռնված են-կապված են: Ո՞նց: Դու հասկացար, իսկ իրենք դա զգում են արդեն բավական ժամանակ: Իրենց գործողություններից երեւում է: Էստեղ ժամանակն արդեն Աստված է որոշում: Պարզապես Աստված մինչեւ դատաստանի կայացումը ետդարձի ճանապարհ է թողնում: Կարելի է ասել` բարոյահոգեբանական մարդասիրական միջանցք: Պիտի մարդ մի քիչ էլ խելք ունենա, էլի»: Դե, վանատուրցի պապիկի այս իմաստուն խոսքերն արդեն բավական են մյուսների տրամադրությունն էլ հասկանալու համար, քանի որ այս Ազատության հրապարակում բոլորը նույն կերպ են մտածում: Իսկ հացադուլավորնե՞րը: «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը եւ նույն ջոկատի զոհված ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի այրի Ժանետա Ներսիսյանը շարունակում են հացադուլը: Նրանց վիճակը բավարար է: Երեկ երկու տարեց տղամարդիկ ցանկացել են միանալ հացադուլին, սակայն Արշավիրը դեմ է եղել. «Մենք թույլ չենք տա, որ մեծերը հացադուլ անեն»: ...Վանատուրում անձրեւը շարունակվում էր տեւական ժամանակ, իսկ մարդիկ չէին հեռանում հրապարակից. «Մենք մեր ժամն ունենք: Ժամը կգա, կգնանք տները: Բայց վաղը ու բոլոր մյուս օրերին նորից էստեղ ենք լինելու, քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |