|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատավորը փախավ դահլիճից`մոռանալով ամեն ինչ13:16 Yerevan | 9:16 GMT | Tuesday 13 May 2008Գագիկ Աբգարյան Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ժողովրդի հետ, ծանոթանում նրանց առաջ քաշած պահանջներին, որոնք մեծավ մասամբ առնչվում են ԵԽ բանաձեւի պահանջների բավարարմանը, հասկանում ես, որ պետության շահերը պաշտպանողները այդ մարդիկ են եւ ոչ թե պետական շենքերում ու առանձնասենյակներում նստողները: Եվ ոստիկանները պաշտպանում են ոչ թե պետության շահերով մտահոգ անձանց, այլ նրանցից պաշտպանում են պետության շահերը ոտնահարողներին: Քանի որ ցուցարարները պահանջում են անել այն, ինչ պետական պաշտոնյաները ընդամենը պարտավոր են անել առանց ճնշման, տրամաբանական հարց է առաջանում` ու՞մ են պաշտպանում ոստիկանները եւ ինչու՞: Երեկ ոստիկանական ուժեղացված պահակազոր էր կարգված նաեւ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում: Տեղյակ մարդիկ պնդում էին, որ ոստիկանական լրացուցիչ ուժերը Գյումրի են բերվել Վանաձորից: Չնայած ցուրտ եղանակին, չգիտես ինչու մարդկանց ներս չէին թողնում եւ ինչպես միշտ դատը սկսվեց 1, 5 ժամ ուշացումով: Մասնակիցներին մեկ անգամ եւս հիշեցնելու համար, որ այս երկրում իշխանություններն ամեն ինչ անում են ի հեճուկս ժողովրդի, դատավոր Վահե Խալաթյանը նիստն անցկացրեց փոքր դահլիճում: Սա, բնականաբար, դժգոհության տեղիք տվեց եւ էլ ավելի լարեց առանց այդ էլ լարված մթնոլորտը: Դատավոր Վահե Խալաթյանը ներս մտավ կարգադրիչի համար բավական անսպասելի, եւ վերջինս չհասցրեց ոտքի կանգնելու հրաման արձակել: Դատավորի նկատողությունից հետո, ինչքան էլ կարգադրիչը հրամայեց, ոչ ոք ոտքի չկանգնեց: Եթե սրան էլ գումարենք այն, որ պետական մեղադրողներին ժողովուրդը դիմավորեց (մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված բոլոր դատերին է այդպես դիմավորում) սուլոցով եւ անհարգալից արտահայտություններով, ապա կարելի է ասել, որ դատը սկսվեց իշխանության մարմինների նկատմամբ բացարձակ արհամարհանքի մթնոլորտում: Ինչպես տեղեկացրել էինք` նախորդ նիստում կիսատ էր մնացել 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Մուրադյանի հարցաքննությունը: Դատարանում վերջինս պնդել էր, որ ինքը ոչինչ չի տեսել, մեղադրյալներից ոչ մեկին ընտրատեղամասում չի նկատել: Միայն մի պահի լսել է ոչ թե գոռգոռոց, այլ բարձր խոսակցություն` դրոշմակնիքի մասին, թե ո՞ր էջում պետք է խփվի այն: Քանի որ հակասություն էր առաջացել նախաքննությանը եւ դատարանին տված նրա ցուցմունքներում, ուստի մեղադրող եւ պաշտպանող կողմերը միջնորդել էին դատարանին հրապարակել նրա ցուցմունքները: Սկսելով դատավարությունը` դատավոր Խալաթյանը հայտարարեց, որ հեռուստալրագրողներին 10 րոպե ժամանակ է տալիս, որից հետո տեսախցիկների աշխատանքը պետք է դադարեցվի: Դատավորի այս խոսքը առիթ դարձավ, որ պատասխան հայտարարությամբ հանդես գա Պետրոս Մակեյանը: Նախ նա ասաց, որ որոշակի սցենար է տեսնում նրանում, որ անխտիր բոլոր նիստերը դատավորը սկսում է 1-2, 5 ժամ ուշացումով, եւ երկրորդ. «Դուք աստիճանաբար, ինչպես վերջին նիստից հետո «Հայլուրը» հայտարարեց, տանում եք փակ նիստի: Եթե այդպես է, ուրեմն մենք չենք գա եւ եկեք դատավարությունը կալանավայրում անենք: Ձեր գործողությունները բերում են դրան»: Հայտարարությունների «փոխանակությունից» հետո հրապարակվեց վկայի նախաքննությանը տված ցուցմունքը, որտեղ նա խոսել է «բռնության զուգորդմամբ ընտրական գործընթացը խանգարելուն միտված գործողությունների», «գոռգոռոցների» մասին: Այն մասին, որ «ընտրողները հավաքվել էին եւ չէին կարողանում ընտրել մոտ 30-40 րոպե», Մակեյանի, Զաքարյանի, Սաղաթելյանի կողմից բարձրացված աղմուկի մասին եւ այլն: Հազիվ էին ընթերցել նախաքննական ցուցմունքը` դատավորի սահմանած 10 րոպեն լրացավ, եւ նա պահանջեց տեսախցիկները դուրս բերել: Սա բողոքի ալիք բարձրացրեց դահլիճում: Մասնակիցները զայրացած հարցնում էին, թե ի՞նչ ունի դատավորը թաքցնելու, որ հրամայում է տեսախցիկները դուրս բերել: Դատավոր Խալաթյանի կամայականությունից դժգոհ` Աշոտ Զաքարյանը պահանջեց դադարեցնել դատաքննությունը` որպես պատճառ մատնանշելով իր փաստաբանի բացակայությունը: Իր կատարած անօրինականությունից ու մասնակիցների կողմից դրան ցուցաբերած բուռն արձագանքից դատավորն այնքան էր շփոթված, որ դահլիճից հեռացավ` առանց նիստը փակելու եւ հաջորդ նիստի օրը հայտարարելու: Կատարվածը խնդրեցինք մեկնաբանել Շոթա Սաղաթելյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանին. «Դատավորն այսօր շատ վատ վարք դրսեւորեց: Խոսք կա` «Ուժն է ծնում իրավունքը», եւ դատավորը, ապավինելով այդ ուժին, մոռացավ, որ ինքը պետք է իրավունքի շահերը պաշտպանի, ու հանկարծ ըմբոստացել է, փորձում է հասարակությանը իր տեղը դնել: Ինձ համար ակնհայտ է, որ դատավորը չգիտի ԶԼՄ-ների մասին օրենքը, այլապես չէր պահանջի տեսախցիկները հանել, բայց լրագրողներին մնալ: Բացի այդ, դատավորը նախ պարտավոր է դատավարության մասնակիցների կարծիքը հարցնել, ինչը այս դեպքում նա չարեց: Էլ չեմ ասում, որ որոշումը չէր համապատասխանում օրենսդրությանը»: Մեր հարցին, թե այս քայլով դատավորը ի՞նչ նպատակ էր հետապնդում, նա պատասխանեց. - Նպատակը հպատակեցնելն է: Ուզում են այնպես անել, որ ՀՀ քաղաքացի գոյություն չունենա: Որպեսզի նրանք իրենց իրավունքների ու ազատությունների համար չպայքարեն: Հպատակվեք` նպատակը դա է, եւ ամբողջ դատական համկարգն է ծառայեցվում որպես միջոց դրան հասնելու համար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |