|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Տիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջված12:39 Yerevan | 8:39 GMT | Saturday 10 May 2008Հեղինե Մանուկյան Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն էր: Պարոն Կարապետյանն ասուլիսի էր եկել «Հովհաննես Բաղրամյան» մեդալը կրծքին, որով նրան պարգեւատրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` 2000թ.-ին: Կարապետյանն այդ պարգեւին արժանացել է արցախյան պատերազմի տարիներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Ինչո՞վ եք աջակցել, ի՞նչ կերպ` հարցրինք: «Դե հիմա չասեմ, ինքնաթիռներով մի շարք ապրանքներ ենք ուղարկել: Որքանով կարողացել եմ, այնքանով օգնել եմ եւ եթե կարողացել եմ ինչ-որ կերպ օգնել, ապա շատ ուրախ եմ դրա համար»` եղավ համեստ բարերարի պատասխանը, ով արցախյան պատերազմի տարիներին ապրում էր Վոլգոգրադում: Քանի որ օրը տոնական էր, ուստի եւ օրվա խորհրդին համահունչ հարցեր տրվեցին ԺԿ նախագահին, օրինակ` ո՞ր գեներալին էր ուզում նմանվել մանուկ հասակում: Պարզվեց` անզուգական Կարապետիչը նմանատիպ երազանքներ չի ունեցել եւ ոչ մի գեներալի էլ չի ցանկացել նմանվել, փոխարենը շատ է սիրել «Սասնա ծռեր» էպոսի «գեներալներից» Սասունցի Դավթին, իսկ էպոսից դուրս` Անդրանիկին` Անդրանիկ Օզանյանին: «Տրիումֆալ» բնույթի հարցերից զատ, Կարապետյանին ուղղվեցին նաեւ քաղաքական կյանքին առնչվող հարցեր: Դիցուք` ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավոր լինել-չլինելու մասին: Այդ առնչությամբ Կարապետյանի, ով առիթ ունեցավ նաեւ որպես նախագահի թեկնածու մասնակցել վերջին ընտրություններին, ասելիքն այս էր. «Ես ջատագովն եմ երկխոսության, հաղթանակը անձի մեջ չի, հաղթանակը զիջումների մեջ է»` հեծանիվ հայտնագործելու շեմին էր Կարապետիչը: «Եթե իրոք մենք ցանկանում ենք բանակցել ու այսօր նորընտիր նախագահը, որն ասում է, որ նոր քաղաքականություն է վարում, ուրեմն այս խորհրդարանը, որը կա, չի համապատասխանում նոր ոգուն, նոր մտքին կամ նոր մոտեցմանը, որովհետեւ եթե պայքար է լինելու օլիգարխների մենաշնորհային կեցվածքի վերաբերյալ, այսօր իրենց ներկայացուցիչները խորհրդարանում են, ինչպե՞ս են պայքարելու, ես դա չեմ պատկերացնում: Այն, որ Գալուստ Սահակյանը ասում է, որ դա անհնարին է, անհնարին բան չկա այս աշխարհում»` հնարավոր երկխոսության կետերից մեկը սահմանեց արտախորհրդարանական, բայց «կենտրոնամետ» քաղաքական ուժի` ԺԿ-ի նախագահը: Իսկ որպես առաջին կետ, Կարապետյանի կարծիքով, պետք է լինի քաղբանտարկյալների ազատ արձակումը: Տիգրան Կարապետյանն իր անվանակցի` վարչապետ Տիգրան Սարգսյանի` «ժամանակն է, որ բոլորս բարեշրջվենք» իմացաբանական «գլուխգործոցին» այսպես հակադարձեց. «Գիտեք ինչ, ես միշտ դեպի բարին եմ շրջված, եթե իրենք այսօր են պատրաստ, ես պատրաստ եմ ի սկզբանե»: Ասուլիսի ընթացքում չշրջանցվեց նաեւ պոեզիայի թեման. բնականաբար Տիգրան Կարապետյանի հեղինակած պոեզիայի: «Կամ փորձելու ես փոխվելու, կամ աչքերդ փակ, աջ ու ձախ ես խաչելու»` իր նոր քերթվածքից արված այս երկտողանի մեջբերումով Սերժ Սարգսյանին խրատեց Կարապետիչը: «Մեր պատմությունից ելնելով հիշենք Տրդատին: Կան պահեր, երբ առաջին դեմքը մտածում է, որ կարող է եւ այսպես վճռել, եւ այնպես: Ես մտածում եմ` կամ փոխվելու ես, կամ խաչելու` աջ ու ձախ, քո կամքն է: Ուրեմն շատ կցանկանայի, որ մենք բոլորս կարողանայինք մեր սրտից եկած բարոյականությունը, զիջումը, մարդկայնությունը փոխանցել մեր ազգին: Նորընտիր նախագահի ինաուգուրացիա է եղել, ինչու~ չկա համաներում կալանավորներին, ինչու~ չի կարելի այսօր ներել ազատամարտիկներին», -լրջորեն տարակուսում է ԺԿ նախագահը` դարձի գալու խրատ տալով վերը նշված տողերի «քնարական հերոսին»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |