|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Չեք տեսնու՞մ, նրանք զզվում են բռնապետությունից»12:10 Yerevan | 8:10 GMT | Saturday 10 May 2008Մարինա Բաղդագյուլյան Կոմիտասի արձանը օղակող պուրակում զարմանալի ցուցահանդես էր` քաղբանտարկյալների լուսանկարների ցուցադրություն: Երեւի աշխարհի ոչ մի երկրում այդպիսի ցուցահանդես չի կազմակերպվել, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում երեւի թե այդքան քաղբանտարկյալներ չեն եղել: Ցուցահանդեսը մի քանի բաժին ուներ: Թելերից կախված էին քաղբանտարկյալների նկարներն ու նրանց կենսագրությունը, փետրվարյան խաղաղ ցույցերի եւ երթերի լուսանկարները: «Ցուցահանդեսի գերագույն նպատակը քաղբանտարկյալների ազատության պահանջն է: Բայց, իրականում, ուրիշ նպատակներ էլ կան: Այսօրվա քարոզչական մեքենան ամեն ինչ անում է աղավաղելու անցյալը, ներկան, քաղբանտարկյալների իրական պատկերը: Ընդհանրապես, նրանց գոյությունն է սկսել հերքել: Քանի որ հասարակությանը քաղբանտարկյալների իրական թվի, նրանց ով լինելու մասին տեղեկացնելու ուրիշ միջոց չունենք` մեր առջեւ փակ են բոլոր հեռուստաընկերությունները, այս ձեւն ենք ընտրել: Բացի այդ, պետական քարոզչամեքենան ապուշ հայտարարություններ է անում Ղարաբաղյան պատերազմի մասին եւ տպավորություն է ստեղծվում, թե պատերազմում միանձնյա հաղթանակ է տարել Ս.Սարգսյանը, կողքից մեկ-մեկ էլ Ռ.Քոչարյանն է օգնել: Ուզում ենք նաեւ ցույց տալ, որ քաղբանտարկյալների մեծ մասը ազատամարտիկներ են, ում շնորհիվ այսօր ունենք Ղարաբաղն ու ազատագրված տարածքները», - ասաց Գայանե Ղազարյանը: Ցուցահանդեսը «Հիմա» երիտասարդական ֆորումի նախաձեռնությամբ է կազմակերպվել: Երեկոյան ժամը 19-ին Հյուսիսային պողոտայում նրանք կազմակերպել էին նաեւ «բռնապետությունը խարխլող» համերգ: Մի երիտասարդ աղջիկ «Բերդի պուծյովկա» էր բաժանում ցուցահանդեսի մասնակիցներին` չկասկածելով նրանց քաջասրտությանը` սիրով հրավիրելով երեկոյան կայանալիք համերգին: Երիտասարդ աղջկա քաջասրտությունը շարժեց հայտնի Վալերի Օսիպյանի սիրտը կամ, գուցե, հիշողությունը. «Էս սրան ես հեչ չե՞մ ծեծել...»: Գլուխը ցավակցաբար, թե` հանդիմանաբար շարժեց, թե` «Է՞ս ինչ բան է, էս գործերին ինչի՞ եք էրեխեքին խառնում, էն էլ` աղջիկ էրեխեքին...»: «Երեխաները արդարության սով ունեն: Ստից, կեղծիքից, բռնապետությունից ազատվելու կարիք ունեն: Նրանք ինքնակամ են ձեռնարկել այս գործը: Ոչ ոք նրանց չի ստիպել: Դուք օրգանի աշխատող եք, լավ պիտի զանազանեք գործի ստիպողաբարը եւ ինքնակամը: Չեք տեսնու՞մ, նրանք զզվում են բռնապետությունից: Եվ հետո` ով-ով, գոնե դուք մի խոսեք, մի «մտահոգվեք» աղջիկ էրեխեքի մասին...», - Օսիպյանին ինչպես հարկն է սաստեց մի կին: Հեռացող ՎՕ-ին ողջունեցին նստարանին նստած կանայք: Պատմեցին, որ Կլարա Խաչիկովնան (Հյուսիսային պողոտայի մշտական եւ հայտնի քաջասիրտ տատիկներից է) հիվանդացել է, հեչ լավ չի զգում իրեն: ՎՕ-ն սրամտեց. «Գնալու եմ տեսակցության»: Կանայք դեմ չէին, բայց հիշեցրին, որ հիվանդի սիրտը կարմիր պոմիդոր եւ ելակ է ուզում... Արդեն հավաքում էին լուսանկարները: Մնացել էր մի լուսանկար` Սերժ Սարգսյանն էր փշալարերի ետեւում: «Հերիք է, շատ թրջվեց, իրեն էլ հավաքեք», - հորդորեցին երիտասարդներին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |