“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարդասիրական աջակցություն ծակամուտներին

13:48 Yerevan | 9:48 GMT | Friday 9 May 2008

Մի տարօրինակ-անհասկանալի-մառազմատիկ բան է կատարվում. մտավորական, թե եսիմ ինչ սկսել են խոսել նախորդ տասնամյակում իշխանությունների մասին որպես...նախորդ իշխանության: Այսինքն` ներկան կապ չունի՞ նախորդի հետ: Էդ ո՞նց:

Չէ, ասածս բարոյականության մասին չի:

Ոչ անգամ էն, թե ուր էր Ս.Սարգսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին: Ոչ տարածքային իմաստով: Որտե՞ղ էր աշխատում: Որպես ի՞նչ: «Նախկին» Ռ.Քոչարյանն ո՞վ էր: Որպես ի՞նչ էր աշխատում: Որտե՞ղ:

Ոչ էլ անգամ էն, որ ամոթ է, էդ մարդը նոր-նոր ոտը քաշած...

Չէ, չէ, չէ:

Ես, պարզապես, չկարողանալով դեմ գնալ իմ այլասիրական պոռթկումներին, ցանկանում եմ զգուշացնել-խելքի բերել-սթափեցնել Ռ.Քոչարյանի «ասպետական» (իմ բառը չի, դաշնակցական բնութագիր է) հեռացմամբ խիստ ոգեւորվածներին. իզուր եւ անտեղի է ձեր ոգեւորությունը: Ոչ մեկը ոչ մի տեղ էլ չի գնացել: Ոչ մեկը ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ: Գնա` որ ի՞նչ:

Հայաստանի նախագահի իրավասություններից օգտվում է նա, ով դա արել է նաեւ նախորդ տասնամյակում:

Պարզապես այսօր նրա պաշտոնավարման երրորդ ժամկետը կոչվում է «Սերժ Սարգսյան»: Ու նա չի ներելու ձեր էդ սեթեւեթանքները-ծեքծեքումները, որն իր բուն իմաստով իր տակից դուրս գալ ու Սերժի տակ մտնել է նշանակում:

Որեւէ մեկին չեն ներվելու էդ դուրս գալու-մտնելու գործողությունները:

Ո՞նց է, որ ձեր ամենահաս հոտառությունը եւ դրան հարմարեցված քիմքը ձեզ չեն հուշել ճիշտ ճանապարհը: Չէ՞ որ դուք հիմնականում հոտերով եք առաջնորդվում` նա է ձեզ տանում դեպի ձեզ համար ճիշտ ճանապարհը:

Էդպիսի աններելի սխալներ դուք թույլ տալու իրավունքը չունեիք: Էդպիսի փորձի պաշարի պայմաններու՞մ...

Ինչեւէ: Էսօրվա խաղերը մի շփոթեք 2003 թվի հետ: Էդ էն վախտ էին աջ ու ձախ քննադատում նախորդ հանցավոր իշխանություններին (1998-2003), հիմի էդ չի ներվի:

Որովհետեւ իրանք գիտեն` ե՞րբ, ինչպե՞ս, ինչու՞ պետք է քննադատել:

Էնպես որ, մինչեւ Լեւոնի դե յուրե գալը` ամեն ինչ նույնն է:

Քինախնդրությամբ հանդերձ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.