|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի քանի նկատառումներ Սահմանադրական դատարանի որոշման առթիվ-313:23 Yerevan | 9:23 GMT | Friday 9 May 2008Ա.Սարգսյան Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացուցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, եւ դրանց համադրումը վկայում է դրանց միջեւ համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները»: Հիշենք ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը եւս. «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»: Թե ինչու Սահմանադրական դատարանը չի օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից` համենայնդեպս մեզ համար անհասկանալի եւ անըմբռնելի է: Շատ երկար կարելի է խոսել օրենքի հիշյալ դրույթների մասին, բայց ընթերցողին չձանձրացնելու համար պարզապես ցանկանում ենք մի քանի հռետորական հարցեր ձեւակերպել. առաջին` Սահմանադրական դատարանը սպառե՞լ է ապացույցներ ձեռք բերելու բոլոր միջոցները. երկրորդ` կարողացե՞լ է պարզել ընտրության իրական արդյունքները. երրորդ` Սահմանադրական դատարանի համար ակնհայտ չէ՞, որ ընտրախախտումներն ունեցել են զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ. չորրորդ` ապահովվե՞լ են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները: Այս հարցերի պատասխանները հասարակությունը ինքն իր համար վաղուց պարզել է, մնում է դրանց պատասխանները տան որոշակի պետական մարմիններ, կոնկրետ պաշտոնյաներ, իհարկե նաեւ Սահմանադրական դատարանը: Իհարկե Սահմանադրական դատարանը կասի, որ ինքը այդպիսի իրավասություն չունի եւ ճիշտ կլինի, բայց հիշեցնենք մեր հարգելի դատարանին, որ «անվստահության հարաքվեի» գաղափարի մասին Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ Սահմանադրական դատարանը եւ նրա նախագահը տվեցին բազմաթիվ բացատրություններ «չհասկացողների» համար: Հակառակ դեպքում այսուհետ «հարգելի» բառը կօգտագործվի միայն չակերտներով: Ինչ վերաբերում է մնացյալ պաշտոնյաներին, ապա ասենք, որ դեմագոգիան պատասխանելու լավագույն ձեւը չէ, եւ թող իրենք իրենց տարբեր բաների տեղ չդնեն: Նրանք պարտավոր են դա անել, հակառակ դեպքում դա կանի հասարակությունը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |