|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվ ով ձեռք կմեկնի նրանց13:22 Yerevan | 9:22 GMT | Friday 9 May 2008Մարինա Բաղդագյուլյան Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու, իրենց նամակը փոխանցելու ակնկալիքով: Եվ համոզված էին, որ վարչապետը պետք է ընդունի ու լսի իրենց: Երկու շաբաթ առաջ այս մարդիկ նախագահի նստավայրի առաջ էին` նրան հանդիպելու, նույն նամակը փոխանցելու ակնկալիքով: Նրանք այդ քայլով իրենց ձեռքն էին մեկնում նախագահին` իբրեւ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ անջրպետը քանդելու առիթ, հնարավորություն: Սակայն Ս.Սարգսյանը իր ձեռքը չմեկնեց իրեն պարզած ձեռքերին: Փոխարենը նրանց ընդունել է նախագահին կից Վերահսկողության վարչության աշխատակից Գոռ Դարբինյանը: Վերջինս նախկինում ԾԻԳ-ի աշխատակից է եղել, եւ ամեն անգամ, երբ այս նույն բնակիչները նամակներով դիմում էին նախագահին` «Նրանք գցում էին ԾԻԳ-ի վրա, ԾԻԳ-ն էլ գործը փակում, վերջացնում էր»: Այնպես որ, Գոռ Դարբինյանը գործը փակել-վերջացնելու մեծ փորձ ունի. խոստացել է, թե հանդիպում կկայանա, բնակիչները պատասխան կստանան, բայց, իհարկե, ոչինչ էլ չի եղել: «Մենք հավատում էինք Ս.Սարգսյանի ելույթներին, թե պետք է վերականգնվեն ոտնահարված իրավունքները, արդարություն հաստատվի... մի խոսքով` չկրկնեմ, բայց, փաստորեն, նա ոչ մի քայլ էլ չի ուզում եւ չի պատրաստվում անել»: Բնակիչներին ամենաշատ սարսափեցրել է, որ հերթական դիմում-նամակը ուղարկել են քաղաքապետարան, ինչը նշանակում է` գործը դատապարտված է տապալման, ավելի ճիշտ` անտեսման: Հարյուրավոր քաղաքացիներ իրենց սեփական բնակարաններից եւ հողատարածքներից գազանաբար տեղահանվել, հաշվառումից հանվել, կարճ ասած` թափառական-անտունի կարգավիճակ են ստացել հենց քաղաքապետ Երվանդ Զախարյանի թեթեւ ձեռքով: Բնակիչների աչքում «մարդ-գազանի» կերպար ունեցող քաղաքապետը ի՞նչ պիտի անի` նորից հայտարարի` «Ով խոստացել է, գնացեք նրանից պահանջեք», զղջա՞, մեղա՞ գա, պատմի, որ միայն ինքը չի մեղավոր... «Քաղաքապետը նախկին նախագահի գլխավորությամբ հանցագործություն է կատարել: Հիմա մենք հստակ պահանջ ենք ներկայացնում` ստեղծել ընդհանուր հանձնաժողով, որի մեջ ընդգրկված պիտի լինեն նաեւ մեր ներկայացուցիչները», - ասաց «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը: Բնակիչների նամակը, այս գործի ողջ փաթեթը երեկ վարչապետին պետք է փոխանցեր եւ իրականությունը ներկայացներ Լարիսա Ալավերդյանը: Չնայած նրանք արդեն չեն հավատում բարեփոխումների, վերականգնողական աշխատանքների մասին ոչ մի խոստումների եւ մյուս շաբաթ վերջին անգամ են դուրս գալու նախագահի կամ վարչապետի պատասխանը ստանալու ակնկալիքով: Նրանք նախագիծ են պատրաստել` ուղարկելու Ստրասբուրգ` Մարդու իրավունքների կոմիսարին, նաեւ` եվրոպական մի շարք կառույցների` նրանց պատմելու, թե կարո՞ղ են, արդյոք, մարդու իրավունքները վերականգնել այս-այս-այս չարագործությունների հեղինակները: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |