|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատական օրվա քրոնիկոն13:21 Yerevan | 9:21 GMT | Friday 9 May 2008Գագիկ Աբգարյան Շաբաթվա, ամսվա մյուս օրերի նման, երեկվա օրը եւս հարուստ էր դատական լսումներով: Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հուսիկ Բաղդասարյանի գործի լսումը, սակայն նիստը չկայացավ փաստաբանի` Վարդան Զուռնաչյանի բացակայության պատճառով: Գործի քննությունը նշանակված է մայիսի 13-ին, ժամը 12-ին: Նույն դատարանը երեկ քննեց Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանների բերած վերաքննիչ բողոքն` ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրա կալանքի ժամկետի երկարացման: Վերաքննիչը որոշումը չփոխեց, թողեց նույնը: «Կայացվել է ակնհայտ ապօրինի որոշում, եւ մենք չենք էլ զարմանում, որովհետեւ նույն դատավորը` Գրիշա Մելիք-Սարգսյանը, ժամանակին քննել էր նաեւ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման օրինականության մասին մեր բողոքը, եւ այդ դեպքում էլ որոշումն անաչառ ու անկողմնակալ չի եղել: Այս հիմքով մենք նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք, բայց չբավարարվեց: Մենք որոշումը բողոքարկելու ենք վճռաբեկ դատարանում` հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությանը լուծում տալու այս խնդրին, որպեսզի եվրոպական դատարան դիմելու անհրաժեշտություն չլինի», - ասաց Գ.Ջհանգիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց հաջորդ քաղբանտարկյալի` Հովհաննես Ղազարյանի դատը. մեղադրող կողմի չներկայանալու պատճառով: Արամ Կարապետյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու հարցով, որը պետք է երեկ քննվեր: Բայց քանի որ մայիսի 14-ին լրանում է նրա նկատմամբ նոր միջնորդություն ներկայացնելու օրը, փաստաբանը տակտիկական նկատառումներով նիստը հետաձգելու միջնորդություն բերեց դատարան. «Մենք ուզում ենք հասկանալ` նախաքննության մարմինը կալանքը որպես խափանման միջոց երկարացնելու միջնորդություն ներկայացնելու՞ է, թե՞ ոչ», - ասաց Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |