|
“Zhamanak” Armenian-American Political Daily
1-ը գրել ենք, 9-ը` պահել մտքում: Վայ թե` իզուր: Ինչպես միշտ13:35 Yerevan | 9:35 GMT | Thursday 8 May 2008 Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը: Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, իսկի էլ պարտադիր չի: Երկրապահը Վազգենի շիրիմի վրա երակ կտրող-տարբեր երդումներ տվող-անհասցե հոխորտացող, հետո էլ` հասկանալի չէ, թե ուր ընդհտկվողը չի... Երկրապահը` երկիր պահողն է: Անգամ` մերի նմանը: Կամ էլ սրանից առաջ եղածը: Տիգրան Մեծը` երկրապահ էր: Բայց` երկրապահ չթողեց իրենից հետո: Դպրոց: Խորենացին` երկրապահ է: Որովհետեւ երկիրը երկիր սարքելու առաջին մտահոգներից է եղել: Ու խոտոր ընթացքի առաջին բարձրաձայնողը: Ում, ցավոք, մինչ օրս էլ, պարզապես, կրկնում ենք: Նարեկացին` երկրապահ է: Որովհետեւ բոլորս մեր ողջ կյանքով գնում ենք դեպի նա: Իսկ ով չի գնում դեպի Նարեկացին` չի գնում եւ ոչ մի տեղ: Կոմիտասը` երկրապահ է: Թումանյանն էլ: Չարենցն էլ: Հրանտ Մաթեւոսյանը: Ռաֆայել Ղազարյանը: Լեւոնը: Վանոն: Վազգենը: Օհան Դուրյանն էլ: Որովհետեւ ոչ միայն երկիր պահելու, այլեւ երկիրը երկիր դարձնելու մտահոգությունն ունեն իրենց մեջ: Ու իրենց երկրապահությունը խոսք չի` գործ է: Որը տոն չէ, այլ` ամենօրյա աշխատանք: Որը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է տոնի օրը: Էսօրվա իրական երկրապահների գործն ավելի դժվար է: Նախ պետք է երկիր ստեղծել` հետո այն պահելու հեռանկարով ու առաքելությամբ: Ու էլի. երկրապահը նա է, ով երբեք չի զորակոչվում ու չի զորացրվում: Եթե, իհարկե, հաշվի չառնենք ծնունդն ու մահը: Ու, ըստ այդմ էլ, երկրապահի օր, մեծ հաշվով, լինել չի կարող: Դա կամ հավերժություն է կամ էլ` իսկի պահ էլ չկա: Ու ըստ դրա էլ պետք է լինեն բոլորիս հաշվարկները` առանց մնացորդների ու կոտորակների: Թե չէ մենք միշտ էլ 1-ը գրում ենք, 9-ը` պահում մտքում: Ու` մոռանում: Ու այդպես էլ էդ 9-ը ոչ մի տեղ էլ չի երեւակվում: Կորչում է: ...Մեզնից: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |