“Zhamanak” Armenian-American Political Daily

«Հյուսիսայինում» եւս անհանգստացած են

13:33 Yerevan | 9:33 GMT | Thursday 8 May 2008

Էմմա Գաբրիելյան

«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ էին հավաքում Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Կարապետյանի համար. առավել ակտիվ էին երիտասարդները, ովքեր վանկարկում էին «Լեւոն` նախագահ», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ «Ազատ, անկախ Հայաստան»...

«Հյուսիսայինում» երեկ հավաքվածները, սակայն անհանգստացած ու զայրացած էին վերջին օրերին նոր թափ առած Շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքերի առնչությամբ: Մեզ մոտեցավ մի երիտասարդ, ով Արտաշատից էր եւ հայտնեց, որ երեկ Արտաշատի բնակիչ Հովհաննես Աղաբաբյանին փողոցից բերման են ենթարկել: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանից, ով ամեն օր «քաղաքական զբոսանքի» է գալիս, տեղեկացանք, որ մայիսի 5-6-ը ընկած ժամանակահատվածում բերման է ենթարկվել 16 մարդ, որոնց հետո ազատ են արձակել, մի քանի քաղաքացու բերման են ենթարկել մայիսի 3-4-ը ընկած ժամանակահատվածում: Այսպիսով, մի կողմից իշխանությունները` իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացման մասին տարբեր հուզիչ դատողություններով են հանդես գալիս ու բարբաջում դրա անհրաժեշտության մասին, սակայն մյուս կողմից` չկատարելով ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները, շարունակում են մարդաորսը: Հավանաբար Ս.Սարգսյանը այսպես է պատկերացնում` իշխանության ու հասարակության միջեւ «պատը քանդելու» գործընթացը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.