“Zhamanak” Armenian-American Political Daily

ԵԿՄ-ն քեֆ անելու տրամադրություն չունի

13:30 Yerevan | 9:30 GMT | Thursday 8 May 2008

Հեղինե Մանուկյան

Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:

«Ամեն տարի դահլիճ էինք վերցնում, որտեղ տոնի առթիվ հանդիսավոր նիստ էր լինում, այս տարի տոնը փոքր-ինչ այլ կերպ ենք նշելու: Հանդիսավոր նիստ չի լինելու. քեֆ անելու տրամադրություն չունենք` ելնելով երկրի ընդհանուր վիճակից եւ այն հանգամանքից, որ մեր ընկերները կալանավայրերում են: Առավոտյան այցելելու ենք Եռաբլուր, որից հետո երկրապահների հավաքված բազմությունը կբաժանվի խմբերի ու կմեկնի հանրապետության տարբեր մարզկենտրոններ` զոհված ազատամարտիկների հիշատակը հարգելու: Երկրապահների մի մեծ խումբ էլ գնալու է Արարատ` նախ տոնի առթիվ շնորհավորելու սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը` տիկին Գրետային, ապա այցելելու են սպարապետի տուն-թանգարան», - երեկ մեզ հետ զրույցում ասաց «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը: Իսկ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը մասնակցելու՞ է տոնին` հարցրինք: «Անպայման, անպայման», -վստահեցրեց Հակոբյանը: Մեր այն հարցին, թե Երկրապահի տոնին նախորդ տարիներին ներկա՞ լինում էին իշխանավորները, մասնավորապես` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պրն Հակոբյանն ասաց. «Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար եղած ժամանակ միշտ էլ մասնակցել է տոնին կամ շնորհավորել, իսկ վարչապետ եղած ժամանակ... չեմ հիշում: Քոչարյանն էլ երբեմն անձամբ մասնակցել է տոնին, երբեմն էլ շնորհավորական ուղերձ հղել»: Նոր կարգավիճակում հայտնված Ս.Սարգսյանը դեռ չի շնորհավորել: Եվ ոչ այն պատճառով, որ այլեւս պաշտպանության նախարար չէ:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Ազատության համար կռիվ տվողը մինչեւ վերջ է գնում

Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար...

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.