“Zhamanak” Armenian-American Political Daily

Կնիքները վերադարձրին, մնաց... մնացածը

13:18 Yerevan | 9:18 GMT | Thursday 8 May 2008

Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:

Նախօրեին հիշյալ կառույցները վերադարձրել են առգրավված կնիքները, սակայն առանց դրանք վերդարձնելու հիմքերի մասին պաշտոնական գրության: Երեկ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանն ու ԵՊՄ պատվավոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը այս առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Դա (կնիքները վերադարձնելը.- խմբ.) ոչ միայն մեր համառ պահանջների եւ միջազգային կառույցներին ուղղված մեր տասնյակ անդուլ դիմումների, այդ առնչությամբ դատարան հայցով մտնելու արդյունքն էր, այլեւ հայաստանյան բազմաթիվ կուսակցությունների եւ հ/կ-ների համատեղ ստորագրած նամակի: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ժառանգություն» կուսակցությանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությանը, Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, Հայաստանի կանաչների (սոցիալ էկոլոգիական) կուսակցությանը, Հայոց համազգային շարժմանը, «Հանրապետություն» կուսակցությանը, «Մարդու իրավունքներ-96» կուսակցությանը, «Նոր ժամանակներ» կուսակցությանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությանը, «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ին, «Հույս» հ/կ-ին, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությանը, «Սկսել ա» երիտասարդական շարժմանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հ/կ-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, Հելսինկյան ասոցիացիային, «Աջակից» բարեգործական հ/կ-ին (Շիրակ), «Գործընկերություն եւ ուսուցում» հ/կ-ին (Գորիս), «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոնին, «Զարթոնք-89» Էկոլոգիական ակադեմիային, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հ/կ-ին, Իրավունքի եւ ազատության կենտրոնին, «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ-ին, Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միությանը, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնին, «Շողեր միություն» հ/կ-ին, Ֆերմերային շարժմանը, «Ակոս» հ/կ-ին... Մենք երբեւէ հասնելու ենք այն բանին, որ մեր կազմակերպությունների կնիքներն ապօրինաբար առգրավելու` Սահմանադրության հերթական ոտնահարմամբ դրանց գործունեությունը երկու ամիս դե ֆակտո արգելելու համար ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը հրապարակային ներողություն խնդրեն հայ պահպանողականներից եւ փոխհատուցեն պատճառած բոլոր կորուստները»:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.