“Zhamanak” Armenian-American Political Daily

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ուրվագծեր

13:17 Yerevan | 9:17 GMT | Thursday 8 May 2008

Գոհար Բարսամյան

Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Գորբաչովը չի հավատում Վաշինգտոնի այն պնդումներին, թե Լեհաստանում եւ Չեխիայում տեղադրվող հակահրթիռային կայանքները իզգոյների, մասնավորապես` Իրանի դեմ են: Նրա կարծիքով` ՆԱՏՕ-ի գործունեության ընդլայնումը նախկին Խորհրդային Միության տարածքում, եւ մասնավորապես` արեւելքում, նպատակ ունի կասեցնելու Ռուսաստանի վերածնունդը: «Միացյալ Նահանգները չի կարող հաշտվել ինքնուրույնության ցանկացած դրսեւորման հետ: ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ պետք է պատերազմ սկսի», - հայտարարել է Գորբաչովը Փարիզում: Նրա նկատառումներով` Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային գերտերության կարգավիճակին հասնելու չեն պատրաստվում, իսկ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական գերատեսչության ծախսերը` Չինաստանի կամ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի պատճառով: «Ամերիկացիները խոստանում են, որ ՆԱՏՕ-ն Գերմանիայի սահմաններից դուրս չի գա, սակայն ներկա ժամանակում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների կեսը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում է: Ու՞ր են նրանց խոստումները: Սա ցույց է տալիս, որ նրանց հավատալ չի կարելի», - ասում է Գորբաչովը` Պետքարտուղարության քաղաքականությունը բնութագրելով որպես ռազմա-արդյունաբերական համալիր: Միացյալ Նահանգները եւս կասկածանքով է վերաբերվում Մոսկվային, իսկ նորընտիր նախագահ Մեդվեդեւը գործ կունենա Միացյալ Նահանգների հետ:

Նախագահի թեկնածու` հանրապետական Ջոն Մակքեյնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ռեդ Շյոնեմանը Մոսկվայի նկատմամբ կոշտ դիրքորոշում է ցուցաբերում: Դեմոկրատ թեկնածուներ Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը եւս հրապարակային անհանգստություն են ցուցաբերում Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ եւ համոզված են, որ Պուտինը պահպանում է իր իշխանությունը: Բացի այդ` նրանք կոշտ դիրքորոշում ունեն Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի հանդեպ: Վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմը կոշտ արտահայտություններ է արել մասնավորապես Ռուսաստանի եւ Վրաստանի գրեթե պատերազմական իրադրության շուրջ: ԱՄՆ-ն տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են Ռուսաստանի ներքին եւ հարեւանների հետ ունեցած քաղաքականությանը: Մինչդեռ, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկու պետությունների համագործակցությունը անհրաժեշտություն է: Հանրապետական Մակքեյնի շտաբը այս կարծիքը չի կիսում: Իսկ նրա խորհրդական Շյոնեմանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքը խնդրահարույց է, եւ Միացյալ Նահանգներին չի հաջողվում ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Ավելին, նրա կարծիքով, Ռուսաստանը այս հարցում խոչընդոտում է Միացյալ Նահանգներին: Մակքեյնը կամենում է Ռուսաստանը բացառել Մեծ ութնյակի կազմից: Օրերս Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, իսկ ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթնաժողովից հետո երկու ղեկավարները Սոչիում խոստացել են ընդլայնել ատոմային ոլորտում համագործակցությունը: Տիկին Քլինթոնի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ռիչարդ Հոլբրուքը` ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը, Կոսովոյի եւ Վրաստանի հարցերի շուրջ մշտապես հակադարձում է Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանի հարցերով Օբամայի խորհրդականը` Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքֆոլը, որը կշտամբում է կոռումպացված պաշտոնյաներին, առաջարկում է Ռուսաստանին մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Մեծ քաղաքականության չափումներում որքան էլ միմյանց դուր չգան հակադարձ դիրքեր զբաղեցնող տերությունները, այդուհանդերձ տարբեր ոլորտներում համագործակցության հրամայականը այլ գործողություններ է ենթադրում:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Ազատության համար կռիվ տվողը մինչեւ վերջ է գնում

Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար...

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.