|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պետրոս Մակեյանի հայտարարությունը13:14 Yerevan | 9:14 GMT | Thursday 8 May 2008 Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության հորդորներից հետո ոչինչ չի փոխվում Հայաստանում: Միայն ավելի հաճախակի են դարձել իշխանությունների սին խոստումները` բաց, հրապարակային դատավարություններ անցկացնելու մասին: Նրա խոսքով` դատավոր Վահե Խալաթյանը դարձել է դատախազության հանցավոր եւ անօրինական գործունեության մասնակիցը, ինչն ապացուցվում է` իրենց խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների միջնորդության քննության հետաձգմամբ, այն էլ` առանց հիմնավոր պատճառաբանության: «Մենք հայտարարում ենք. եթե դատարանը ենթարկվի մեղադրող կողմին եւ շարունակի ապօրինությունները, այդ թվում նաեւ չապահովի մեր հարազատների ու համակիրների մասնակցությունը նիստերին, ապա մենք, որպես բողոքի դրսեւորման ձեւ կձեռնարկենք քայլեր` ընդհուպ մինչեւ ծայրահեղ, որի ամբողջ պատասխանատվությունը կընկնի դատավորի վրա»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |