|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սուր կամ բութ հարցեր չկան. կա բարոյականության խնդիր12:02 Yerevan | 8:02 GMT | Wednesday 7 May 2008Աստղիկ Սարգսյան «Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը: -Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն դիմել բազմահազար հեռուստադիտողների եւ ասել այն, ինչն անհրաժեշտ կամ օգտակար եք համարում: - Որեւէ պարկեշտ մարդ իրեն թույլ չի տա մասնակցել կեղծիքով, նենգափոխումներով ու հայհոյախոսությամբ իրեն վարկաբեկած ինչ-որ բանի հավելվածի: Առավել եւս` որ այդ գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Ժուռնալիստական էթիկայի տարրական խախտումներից մինչեւ բացահայտ անբարոյականություն` ահա հանրայինի, հայլուրի ու դրանց ներդիրների կամ հավելվածների գործելաոճը: Երբ իրենք իրենց կսկսեն պարկեշտ պահել, երբ սուտն ու կեղծիքը անընդհատ չի հորդի Հ1-ի էկրանից, եւ դա ոչ թե մեկանգամյա ակտ կլինի, այլ նրանց համար կենսակերպ կդառնա` այդ ժամանակ կընդունեմ ցանկացած հրավեր ու սիրով կմասնակցեմ ցանկացած ձեւաչափի հաղորդման: - Իսկ գուցե նրանք ցանկություն ունեն ուղղվելու եւ որոշել են սկսել հենց Ձեզ հետ հանդիպումից: - Եթե նմանատիպ ցանկություն ունենային` 1-2 օր առաջ չէին նենգափոխի նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքը: ...Իսկ ինձ հրավիրել են, որովհետեւ որոշել են հերթական թոզը փչել եվրոպացիների աչքին, թե տեսեք-տեսեք... Եվ ինչու՞ է իրենց թվում, թե ես պիտի համաձայնեմ, որ իրենց վարկը վերականգնելն իմ հաշվին լինի, իրենց թոզ փչելը` էլի իմ հաշվին, իրենց սեւը` ինձնով փորձեն սպիտակեցնել: Ես, իհարկե, անձնազոհ մարդ եմ, բայց իրենք դա որեւէ կերպ չեն վաստակել: Դրա համար էլ մերժել եմ հրավերը: - Բայց հիմա էլ կասեն, թե խուսափել եք սուր հարցերից... - Ով ինձ ճանաչում է` էդ ասածի վրա կծիծաղի: Ինձ համար սուր կամ բութ հարցեր չկան: Ինձ համար կան հարցեր` որոնց պատասխանները ես չգիտեմ: Եվ էդպիսի հարցերին միանգամայն անկեղծորեն պատասխանում եմ` «չգիտեմ»: Հարցերի մյուս մասն էլ այն է, որոնց պատասխանները ես գիտեմ. դրանց էլ պատասխանում եմ գիտեցածիս չափ ու էլի` անկեղծ: Ու դա գիտեն բոլորը: Ավելի ստույգ` բոլոր նորմալ մարդիկ: Թե չէ` սու~ր, բու~թ... |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |