|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մարդաորսը շարունակվում է11:57 Yerevan | 7:57 GMT | Wednesday 7 May 2008Մարինե Խառատյան Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի: Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոսկու շուկայից երեկ առավոտյան ժամը 9-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել շուկայում առեւտուր անող 10 աշխատակիցների` տանելով անհայտ ուղղությամբ: Արցախի փողոցի 10-Բ շենքից ժամը 16-ի սահմաններում մի խումբ զինված ոստիկաններ, որոնք եղել են քաղաքացիական հագուստով, կոտրել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, կալանավորված Սուրեն Սիրունյանի մորաքրոջ տան դուռը, ներխուժել են ու առանց համապատասխան սանկցիայի ձերբակալել նրա եղբորը՝ Արմեն Սիրունյանին ու մորաքրոջ որդուն՝ Նորայր Մուրադյանին: Նրանց ձեռնաշղթաներով տարել են անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ հաջողվեց պարզել, որ նրանք ԱԱԾ-ում են: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով` երեկոյան հարազատներին ասել են, թող փաստաբան գա, իսկ դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ նրանց պատրաստվում են ձերբակալել: Բերման ենթարկվածների հարազատները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ դեպք եւս. երեկ վաղ առավոտյան երեք անհայտ անձինք, ներկայանալով իբրեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության անդամներ, այցելել են ՀԺԿ ակտիվիստ Կարեն Միսակյանի հոր տուն ու առանց ծանուցագիր ներկայացնելու ասել, որ Կարենը այսօր ժամը 10-ին ներկայանա 6-րդ վարչության քրեական հետախուզության բաժին: Երեկ ազատ է արձակվել նախօրեին բերման ենթարկված 31-ամյա Գեղամ Հարությունյանը: Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին` առանց որեւէ բացատրության: Այնուհետեւ Գեղամ Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է որպես վկա: Երեկ կրկին ոստիկանություն են տարել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, ԵԿՄ անդամ, արցախյան ազատամարտի մասնակից Արմեն Մանուկյանին: Կասկածներ կան, որ նրան եւս ուզում են ձերբակալել: Դատախազությունը երեկ հաղորդագրության մեջ նշել է, որ նախօրեին վերաքննիչ դատարանի բողոքի ակցիայի մասնակից, այնտեղից առեւանգված Դավիթ Աղայանը ձերբակալվել է «իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով»: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |