“Zhamanak” Armenian-American Political Daily

Նժդեհակա՞ն. ոչ, թալեաթական

11:48 Yerevan | 7:48 GMT | Wednesday 7 May 2008

Գագիկ Աբգարյան

«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ուղղաթիռներ եւ օդանավերի էսկադրիլիաներ կհաներ օդ ու կկրակեր ժողովրդի վրա», - «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին զինվորական, «Արցախ» ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը:

Նա իր երկու համախոհների` Արկադի Կարապետյանի եւ Վլադիմիր Առաքելյանի հետ հիմնել է դաշտային հրամանատարների խորհուրդ, որը երեկ հանդես եկավ իր առաջին հայտարարությամբ. «Այսպիսի իրականության մեջ երկիրը չի կարող զարգանալ բնականոն հունով, ավելին` կարող ենք կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել ծանր կորուստների գնով»: Հրամանատարները պատմեցին, որ մարտի 1-ին եղել են ողբերգության վայրում եւ շատ բան են տեսել: Տեսել են, թե ում են բերել. «Խոսքը չի գնում Ղարաբաղի սպեցնազի մասին: Ես ռուս եմ տեսել, ախալքալաքցի, լենինականցի եմ տեսել: Ինձ ծեծողները, վերջույթներս ջարդողները լենինականցի են եղել: 10 հոգով ինձ ծեծում ու հայհոյում էին», - պատմեց «Արցախ» ջոկատի հրամանատարը: Նա գրեթե սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում նույնիսկ չեչեն է տեսել ոստիկանների շարքերում:

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը մարտիմեկյան դեպքերի առիթով ձերբակալվել եւ 46 օր կալանքի տակ պահվելուց հետո է միայն ազատ արձակվել: Նրա կարծիքով` ազատամարտիկներն էլ մեղքի իրենց բաժինն ունեն երկրում ստեղծված իրավիճակի համար: Այն հարցին, թե ազատամարտիկներից ունեցած ժողովրդի ակնկալիքը չարդարացավ, եւ նրանք չկարողացան պաշտպանել հրապարակում հավաքվածներին, Կարապետյանը պատասխանեց, որ իշխանությունների քայլը անսպասելի էր նաեւ իրենց համար. «Չէինք պատկերացնում, որ նժդեհական գաղափարների մասին խոսող իշխանությունն այդպիսի ուժ կկիրառի ժողովրդի դեմ: Դա ոչ թե նժդեհական, այլ թալեաթական իշխանություն է», - ասաց Վ.Առաքելյանը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.