“Zhamanak” Armenian-American Political Daily

Տիրոջ խոսք

14:32 Yerevan | 10:32 GMT | Tuesday 6 May 2008

Տիրոջ խոսք
Տեղեկությունների զանգվածային տարածման առաջատար եւ լուրջ միջոցների քննարկման թեման, անշուշտ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսում: Այլ կարեւոր իրադարձություն տեղի չի ունեցել եւ երեք օրն էլ միանգամայն բավարար է այդ խոսքի արժեքն ըստ արժանվույն գնահատելու համար: Կարելի է անգամ որոշակիորեն կանխատեսել գնահատականը. «պետական մտածողության դրսեւորում», «նախագահի խոսք», «քաղաքագիտական եւ քաղաքականության դաս» եւ այլն: Եվ բոլորն էլ` միանգամայն հիմնավոր: Համոզված եմ նաեւ, որ հիմնավորումները նույնպես քաղաքագիտական-քաղաքական-մտավոր լուրջ ձեւակերպումներ են պարունակելու:

Բայց ես ցանկանում եմ վերանալ այդ ամենից եւ շատ ավելի պարզ նայել ելույթին. այդ ելույթը` ՏԻՐՈՋ ԽՈՍՔ էր:

Տիրոջ խոսք էր` որովհետեւ մտահոգություն, ցավ եւ հեռանկար ուներ իր մեջ: Որովհետեւ մտահոգությունը վերացնելու ուժ էր կրում իր մեջ, ցավը փարատելու կամք, հեռանկարն ապահովելու պատրաստակամություն: Եվ մի առանձնահատկություն եւս. մինչ այդ որեւէ մեկն այդքան խոր եւ բազմաշերտ չէր խոսել:

Խոսքն ուղղված էր հնարավոր բացարձակապես բոլոր ունկնդիրներին եւ բարձր քաղաքական լեզվից պարզ կենցաղայինի վերածելու դեպքում ուներ այս հնչողությունը.

1. Ժողովրդին. Դու ընտրեցիր: Եվ ինձ, եւ պայքարի այս ճանապարհը: Ու ես ենթարկվում եմ քո որոշմանը ու քեզ կառաջնորդեմ դեպի քո ուզած եւ պատկերացրած հաղթանակը:

2. Իշխանավորներին. Սուտը, նենգությունն ու թշնամանքը ինչ-որ պահի սպառվում են: Ձեզ մարդասիրական միջանցք է տրված. խոսեք այդ միջանցքը տվողի` ժողովրդի հետ, ետ վերադարձրեք նրանից ձեր գողացածը եւ գուցեեւ նա ների ձեզ:

3. Իր համախոհներին. Մենք հոգնելու եւ հուսահատվելու իրավունք չունենք: Մեզ հետ հույսեր են կապում ոչ թե մի խումբ մարդիկ, այլ ժողովուրդը, ու մենք պարտավոր ենք նրան հուսախաբ չանել:

4. Իր հակառակորդներին. Ժողովրդին թշնամի հռչակելով` ինքներդ ձեզ դնում եք կանխահայտ պարտվածի դերում: Ձեր փրկությունը ձեր ժողովրդի հետ լինելն է. հիշեք դա:

5. Եվրոպական կառույցներին. Քաղաքական ճնշումների համար ապրեք, բայց չփորձեք ավելին, քանզի դա արդեն մեր երկրի խնդիրն է:

6. Արեւմտյան ֆինանսական կառույցներին. Երկիրն ու ժողովուրդը մեղավոր չեն իշխանավորների համար, ու չպետք է պատժվեն:

7. Ադրբեջանին. «Չըլնեմ-չիմանամ, այ տղա...»: Մանավանդ այս վերջին նախազգուշացումը, համոզված եմ, լուրջ ազդեցություն է ունենալու: Քանի որ նույն ադրբեջանական բանակը լավ էլ հիշում է, թե ում հրամանատարությամբ բանակի առաջ էր նահանջում:

Այնպես որ` եթե մինչեւ մայիսի 2-ը ինչ-որ մեկին էլ, թյուրիմացաբար` անշուշտ թվում էր, թե գնդակը Համաժողովրդական Շարժման դաշտում է, ապա դրանից հետո այն այլեւս մրցակցի խաղադաշտում է. իշխանություններ, Եվրոպա, Ամերիկա...

Վերլուծական
Հայաստան-Ադրբեջան. սառը պատերազմի տաք դասերը

Հայաստան-Ադրբեջան. սառը պատերազմի տաք դասերը

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ներկայիս հակադրությունը, հակամարտությունը կամ թշնամությունը հաճախ համեմատվում է սառը...

Քաղաքական
ԼՂՀ ԱԺ ընտրություններում անակնկալ չի լինի

ԼՂՀ ԱԺ ընտրություններում անակնկալ չի լինի

Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես սպասվում է

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.