|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հյուսիսային: Ամեն ինչ` ինչպես միշտ14:30 Yerevan | 10:30 GMT | Tuesday 6 May 2008Էմմա Գաբրիելյան Ամեն օր ժամը 18-20-ը Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» համար հավաքվողների համար փոքր, սակայն հաճելի անակնկալ մատուցեց Գայանե Այվազբալյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ: Տիկին Գայանեն թխվածքաբլիթ, կոնֆետ, միրգ եւ շամպայն էր բերել Հյուսիսային պողոտա ու շատ արագ «սեղան պատրաստեց» եւ հյուրասիրում էր «քաղաքական զբոսանքի» եկածներին: Հոբելյարը մեզ հետ զրույցում նշեց, որ հանրահավաքների, նստացույցերի օրերին մշտապես եղել է Ազատության հրապարակում, հիմա էլ մասնակցում է «քաղաքական զբոսանքներին». «Ինձ շատ հաճելի է այստեղ գալ, եթե մեկ-երկու օր չեմ գալիս, ինձ շատ վատ եմ զգում, կարծես տեղս չեմ գտնում...», - ասաց Գայանե Այվազբալյանը: Հյուսիսային պողոտայում հավաքվածները միաբերան շնորհավորեցին տիկին Գայանեին` «Շնորհավոր, շնորհավոր» վանկարկելով: Տիկին Գայանեն հյուրասիրելով բոլորին այնուհետեւ մոտեցավ նաեւ երկու ոստիկանների, որոնցից մեկը արդեն իսկ նկատելով մոտեցող տիկնոջը, չգիտես ինչու, շրջվեց հեռացավ, իսկ մյուսը ժպտաց, սակայն «չհյուրասիրվեց»: «Հյուսիսայինում» երեկ, ինչպես յուրաքանչյուր օր, հավաքվածները վանկարկում էին ավանդական` «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսները, սակայն երեկ նաեւ նոր կարգախոս հնչեց` «Արթուրիկը ԱԽՔ է, Արթուրիկը ԱԽՔ է»: Իսկ «քաղաքական զբոսանքը» ընթացավ առանց միջադեպերի` մարդիկ ընթերցում էին շաբաթ օրվա թերթերը, լսում էին «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումը, պատմում էին, թե ինչպես են ոստիկանները ցերեկը Կենտրոնի դատարանից «ցրել» հավաքվածներին, եւ ինչպես միշտ` «ցրողների» մեջ ոստիկանության ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) եւ ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի անուններն էին հիշատակվում: Մենք եւս սրտանց շնորհավորում ենք: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |