|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքներից. ԱՄՆ: Սկզբունքային գնահատականներ ու պատգամներ14:21 Yerevan | 10:21 GMT | Tuesday 6 May 2008Համբիկ ՍարաֆյանՔաղաքագետ, Լոս Անջելես Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, թեև իր խոսքերով “մի քանի հրատապ թեմաների” մասին անդրադարձ էր, սակայն ավելի ուշադիր կարդալու դեպքում տեսնում ենք, որ այնտեղ տրված գնահատականներն ու պատգամները ունեն երեք հստակ հասցեատերեր՝ ժողովուրդը, իշխանությունները, վերջապես միջազգային ընտանիքը: Ժողովրդի կամ հասարակության պառակտման մասին իշխանությունների պնդումներին ի հակառակ բերված փաստարկները պերճախոս են, անառարկելի: Ավելին, իշխանությունների նման պահվածքը ապացույց է այն բանի, որ նրանք դժվարություն ունեն զանազանելու ժողովուրդ հասկացողությունը՝ վարչակարգ հասկացողությունից: Հետեւաբար՝ երբ խոսում են հասարակության երկփեղկման մասին՝ նրանք ամենայն հավանականությամբ նկատի ունեն մի կողմից ժողովուրդը, մյուս կողմից՝ իրենք իրենց: Վերլուծելով Մարտ 1-ի դեպքերը, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ սպանդի գլխավոր պատասխանատուն համարում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին վերապահելով՝ լուռ ու կրավորական մեղսակցի դերը։ Սա չափից ավելի հատկանշական պարագա է այն առումով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ տարբերություն դնելով երկու պարագլուխների գործողությունների ու պատասխանատվության չափերի մեջ՝ եզակի հնարավորություն է ստեղծում Սերժ Սարգսյանի համար գործնական քայլերով իր մեղսակցության բաժինը սրբագրելու եւ ի ցույց դնելու, որ մարտմեկյան սպանդի պատասխանատվություն չի կրում կամ կրում է մասնակիորեն: Միջազգային ընտանիքին ուղղված խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատելով ԵՄ որդեգրած քայլերը ցույց է տալիս այն պետական մտածողությունը, որ գոյություն չի ունեցել մեր նորագույն պատմության մեջ: Մեր ողջ պատմության մեջ մենք մշտապես եղել ենք խնդրողի եւ աղերսողի դերում եւ խուսափել ենք պատասխանատվության հստակ բաժին հանելուց այդ նույն երկրներին: Սա նաեւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայ ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ապագան՝ չապավինելով որեւէ արտաքին ուժի, որովհետեւ այդ արտաքին ուժը թեեւ հռչակում եւ ջատագովում է համամարդկային արժեքներ, այնուամենայնիվ առաջնորդվում է բացառապես սեփական շահերով եւ առաջնայնություններով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |