|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խոսքի ազատության ժամանակը14:09 Yerevan | 10:09 GMT | Tuesday 6 May 2008Մարինա Բաղդագյուլյան Երեք տարի է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, մրցանակ է հանձնվում հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության ասպարեզում ծավալած գործունեության համար: «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը սահմանել եւ մրցանակակիրներին որոշում են Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: 2006 թվին մրցանակակիրը Արամ Աբրահամյանն էր, 2007-ին` Տիգրան Պասկեւիչյանը: Այս տարվա մրցանակակիրը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն է` լրատվամիջոցների ազատությունը հետեւողականորեն պաշտպանելու համար: Եթե ընդհանրացնելու լինենք միջոցառման ժամանակ հնչած կարծիքները, բոլորը` թե մրցանակակիրը, թե Բորիս Նավասարդյանը, թե Աստղիկ Գեւորգյանը համոզված էին, որ խոսքի, մամուլի ազատության համար պայքարը պիտի լինի հետեւողական, անզիջում, բացարձակ: Եվ որ այդ պայքարը միասնական, միահամուռ պետք է լինի: Կարծիքները շատ տպավորիչ էին, միանգամայն ազնիվ եւ արդարացի մղումներով: Դահլիճում էր նաեւ Հ1-ի լրագրողը: Նա էլ, կարծես, զգացված էր խոսքի ազատության համար միասնական պայքարի գաղափարով: Մի խոսքով, դահլիճում հավաքվածները եւ բոլոր այն լրագրողները, ովքեր չէին եկել, կարծես, մի մեծ ընտանիք էին, որ պիտի պայքարեն հանուն մի ընդհանուր բարձր նպատակի` որ շուտ գա խոսքի, մամուլի ազատության ժամանակը: Ես կարծում եմ, որ Աստծո պարգեւ խոսքի ազատության այդ հրաշալի ժամանակները կմոտենան, երբ լրագրողը կյուրացնի լրագրության էթիկայի ամենատարրական նորմերը` մեկ ուրիշ լրագրողի (անկախ ներկայացնող լրատվամիջոցից) աջակցելը, հարգանքը նրա բարձրացրած հարցի, առհասարակ, անձի նկատմամբ: Եթե ընտանիքի ներսում փոխադարձ հարգանքի խնդիր կա, կունենա՞ն ուրիշ ընտանիքի անդամների հարգանքը, եւ վերջապես, կարո՞ղ է ընդհանուր նպատակի համար պայքարն արդյունավետ լինել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |