“Zhamanak” Armenian-American Political Daily

Մի լքեք մեր երկիրը

14:08 Yerevan | 10:08 GMT | Tuesday 6 May 2008

Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:

Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» արդյունքում Հայաստանի Ազատ քաղաքացին ընդվզեց եւ հայտարարեց, որ այլեւս չի պատրաստվում ապրել այս անբարո կյանքով, որ չի պատրաստվում սեփական երկրում ստրուկի կարգավիճակ ունենալ: Սակայն ռեժիմն իրեն հատուկ դաժանությամբ փորձեց լռեցնել Ազատ քաղաքացու Ձայնը՝ նրա դեմ զենք կիրառելով, խոշտանգելով եւ ձերբակալելով: Հայ ժողովրդի հերոս որդիները հայտնվեցին ճաղերից այն կողմ՝ քաղբանտարկյալի կարգավիճակով, հիվանդանոցները լցվեցին բազմաթիվ վիրավորներով, երկրում խրախուսվեց ոստիկանական ամենաթողությունը: Համաժողովրդական Շարժումը, սակայն, չընկրկեց՝ շատ արագ ուշքի եկավ դավադիր հարվածներից եւ նորից պարզեց ազատության ու արդարության համար մղվող պայքարի աննկուն դրոշը: Ցավոք, մեր ժողովրդի գիտակից մի հատված՝ վերջնականապես հուսալքված ռեժիմի չարագործություններից, պատրաստվում է վերցնել պանդխտության ցուպն ու հեռանալ Հայրենիքից մի պարզ պատճառով, որպեսզի ազատվի այն դժոխային պայմաններից, որոնք իր համար ստեղծել են «ազգընտիր» ղեկավարները՝ ոչ մի հույս չկապելով ապագայի հետ: Այս ամենին նաեւ հաջորդեց սեփական ժողովրդից օտարված իշխանավորների հաջորդ քայլը՝ սկսեցին բարձրանալ ապրանքների եւ ծառայությունների գները, հարկային ծառայությունները փորձեցին խեղդել մանր ու միջին բիզնեսը՝ պետության, առանց այդ էլ ողբալի վիճակում գտնվող բյուջեն լցնելու համար: Այսօր մեր օդանավակայանը լի է Երկիրը լքել ցանկացողներով:

Ս.Դ.հնչակյան կուսակցությունը կոչով է դիմում:

Սիրելի հայրենակիցներ. մի՛ լքեք մեր երկիրը, մի թողեք մեր տառապած հայրենիքը օրհասական պահին, քանի որ հայ ժողովրդի նպատակը ոչ միայն արդարություն եւ օրինականություն վերականգնելն է, այլ նաեւ մեր տարագիր հայրենակիցների հայրենադարձությունն ապահովելը: Այս հողն ու ջուրը ոչ մեկի սեփականությունը չէ, այս երկրում մենք հյուր չենք, այլ՝ տանտեր եւ իրավունքների հետ միասին ունենք նաեւ պարտականություններ: Հիշեք այն հանգամանքը, որ թողնելով Ձեր եւ Մեր Հայրենիքը` դուք ջուր եք լցնում ռեժիմի ջրաղացին, քանի որ նրանց ամենամեծ ցանկությունը Ձեզ՝ գիտակից եւ ակտիվ քաղաքացիներիդ, արտագաղթի մղելն է: Սա մեր երկիրն է, եւ մենք պետք է հստակ գիտակցենք. ոչ ոք չի կարող մեր հոգուց հանել Ազատության եւ Արդարության համար մղվող պայքարի ձգտումը: Մենք՝ մեր երկրի արժանավոր զավակներս, պարտավոր ենք պայքարել հանուն մեր երեխաների պայծառ ապագայի եւ քաղել մեր հաղթանակի պտուղները:

Ս.Դ.հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.