“Zhamanak” Armenian-American Political Daily

Մամուլի ազատության, ազատության մամուլի եւ ազատ մամուլի մասին

13:18 Yerevan | 9:18 GMT | Saturday 3 May 2008

Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:

«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում հանուն նույն այդ ազատության:

«Ազատության մամուլը» ողջ երկրի եւ հասարակության ազատության ձգտումն է մարմնավորում, որին մասնակից-նախանձախնդիր-խթանող է նաեւ մամուլը:

Իսկ ազատ մամուլի մասին, ըստ իս, կարելի է խոսել արդեն կայացած, քաղաքակիրթ, ժողովրդավար հասարակությունում, ուր մամուլը հասարակական-հանրային կարծիք է ձեւավորում` արդեն կյանքի որակի բարելավման առումով: Ի հակակշիռ նախորդ երկու մակարդակների, որոնցից առաջինը որպես «-»-ից 0-ին ձգտող կարելի է բնութագրել, ասել է թե` Գոյատեւման խնդիրներ լուծող, երկրորդը` որպես դեռեւս 0-յական կամ էլ նվազագույն կենսագործունեություն ապահովող, սակայն բաղձալի հեռանկարներ կանխանշող:

Մեր մամուլն այսօր ավելի շատ «ազատության մամուլ» բնորոշմանն է համապատասխանում:

Դժվարին, պատասխանատու, բայցեւ` պատվավոր առաքելություն է բաժին ընկել մեր մամուլին. դառնալ ազատության ճանապարհի ուղեկիցը. բոլոր նրանց, ովքեր ծարավի են ազատության եւ իրենց չեն պատկերացնում եւ չեն կարող պատկերացնել որպես սպասարկու-սպասյակ-ծառա. նրանք քաղաքացիներ են, ազատ քաղաքացիներ, ովքեր բոլորի համար ազատ, արդար եւ հպարտ Հայաստան են կառուցելու:

Որում այլեւս կլինի ազատ մամուլը:

Մամուլը, որն, ինչպես արդեն նշեցի, կյանքի որակի խնդիրներ է լուծելու:

Այն անընդհատ բարձրացնելու, ժամանակի օրավուր աճող պահանջներին համապատասխանեցնելու խնդիր:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.