“Zhamanak” Armenian-American Political Daily

Երբ նպատակ են ունենում

13:17 Yerevan | 9:17 GMT | Saturday 3 May 2008

Մարինա Բաղդագյուլյան

Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ հանրապետությունում) արեւ լինի, նրանց մոտ (Հյուսիսային պողոտայում) մենակ անձրեւ»...

Բայց քանի որ արեւին, անձրեւին, ամպրոպին հրամաններ չեն կարող տալ, եւ փառք Աստծո, անձրեւում էր ամբողջ քաղաքում, նաեւ` Հյուսիսային պողոտայում: Փողոցներում մարդիկ պատսպարվել էին շենքերի ծածկերի տակ, Հյուսիսային պողոտայում` նույնպես: Միայն այն տարբերությամբ, որ եթե փողոցներում պատսպարվածները` պատահաբար անձրեւի տակ մնացածները, անհանգստության նշաններ էին ցույց տալիս, բողոքում եղանակից, Հյուսիսային պողոտայի ժողովուրդը բոլորովին չէր անհանգստանում, եղանակից էլ չէր բողոքում եւ ավելի լուրջ հարցեր էր քննարկում:

Իսկ որ անձրեւ էր, եղանակն էլ ցրտել էր` «Ոչինչ, էդքան էլ չենք մրսում: Նպատակ ունեցողը չի մրսում»: Նույնիսկ ստորագրահավաք էր ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին միացող քաղաքացիների համար, որում ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին մի քանի հարցերի պատասխաններ: Օրինակ` ճի՞շտ է, արդյոք, որ 1999թ.-ի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացած անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ են արտահայտվել Մեղրին զիջելու ծրագրի իրագործմանը եւ բավականին կոշտ գնահատականներ են հնչեցրել Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հասցեին եւ այլն: Ու, ընդհանրապես, նրանց հետաքրքրում էր, թե դատախազը անցկացրե՞լ է, արդյոք, համակողմանի քննություն` բացահայտելու Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրի գոյությունն ու պարզելու այդ հանցավոր համաձայնագրին առնչվող հանգամանքները: Ահա այսպիսի հարցեր ու խնդիրներ էին քննարկում, նաեւ` «Հայք», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երեւան» թերթերում կարդացած նյութերը: Մեկ էլ կանանցից մեկը դարձավ ինձ, թե` «Աղջիկ ջան, բա Արման Բաբաջանյանի՞ն երբ են բաց թողնելու, էդ գործը ի՞նչ պիտի դառնա»...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.