“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ մամուլի ազատությունը

12:51 Yerevan | 8:51 GMT | Saturday 3 May 2008

Գոհար Բարսամյան

Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:

Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, որոնք նպատակ են հետապնդում Արեւմտյան Եվրոպային հասանելի դարձնել ժողովրդավարության ռուսական ըմբռնումը: ...Ինչեւէ... Կա սահմանի անցանիշերի խնդիր... Սակայն առավել կարեւոր է եվրոպացիների հետ փորձի փոխանակումը, ինչը ներդրում կլինի ռուսական ժողովրդավարության մեջ: Սա միտում է դեռեւս Պետրոս Մեծի ժամանակներից: Ռուսաստանի պատմությունը հեղափոխությունների պատմություն է. հեղափոխություններ, որոնց հետեւանքով ավերվեցին էթնիկ արժեքները: Ռուսական իրականություն արհեստականորեն ներմուծված հայեցակարգերը, բնականաբար, չէին կարող փորձությանը դիմանալ: Հարց է ծագում` ի՞նչ է ազատությունը եւ ինչու՞ է այն պետք: Ոմանք միանգամից եւ կտրուկ մերժում են դրա անհրաժեշտությունը` հիմնավորելով, որ բացարձակ ազատությունը մարդուն միայն անհարկի խնդիրների առաջ է կանգնեցնում, ոմանք էլ այն տեսնում են քրիստոնեական բարեգործության մեջ, իսկ քրիստոնեական փիլիսոփայական համակարգի բարոյական օրենքները ենթադրում են բարի գործունեություն, որի իրավական գիտակցությունը պետք է միշտ հենվի բարոյականության վրա: Մեկ շատ կարեւոր հանգամանք եւս. ի՞նչ է հայրենիքը: Ասում են. «Որտեղ հաց, այնտեղ կաց»: Իսկ ռուսների շրջանում վերջերս տարածվել է այլ ասացվածք. «Որտեղ քիչ հարկեր, այնտեղ էլ` հայրենիքը»: «Մարդու իրավունքները» կարգը սահման չի ճանաչում, այն նաեւ միջէթնիկական եւ միջպետական բախումների խնդիր է, ինչպես օրինակ` դրսեւորվեցին Կոսովոյում... Մամուլը ընդգրկում է մարդկային գործունեության այս բոլոր կարեւոր ոլորտները: Ժողովրդավարական պետության գերխնդիրը ազատ մամուլ ունենալն է: Ռուսական իրականության մեջ զրպարտության մասին օրենքը հրամայական էր ղեկավարների մասնավոր կյանքի մասին անցանկալի հրապարակումներից հետո: Մեզանում այն ի հայտ եկավ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, երբ իշխանությունը փորձում է վերահսկել տեղեկատվական ողջ դաշտը. որտեղ է ազատությունը, որտեղ է զրպարտությունը... Սահմանանցման այս անցանիշն է խնդիրը: Հայ իրականության մեջ, երբ դատական համակարգը կայացած չէ, երբ ցանկացած տնտեսական խնդիր ձեւակերպվում է այլ կերպ, ինչը իրականությանը չի համապատասխանում, դժվար է սահմանազատել իրականը անիրականից: Զրպարտության մասին օրենքի ընդունումը զավեշտական իրավիճակներ կստեղծի առանց այն էլ զավեշտալի մեր կյանքում...

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.