“Zhamanak” Armenian-American Political Daily

Այսօր կտրվեն բազում հարցերի պատասխանները

13:00 Yerevan | 9:00 GMT | Friday 2 May 2008

Էմմա Գաբրիելյան

Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:

Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ պայմանավորվել էին հանդիպել Հյուսիսային պողոտայում եւ ծանոթանալ միմյանց հետ: Բանն այն է, որ 18-22 տարեկան այդ երիտասարդները հայտնի` «Համադասարանցիներ» կայքի մշտական այցելուներն են, որոնք ֆորում են ստեղծել` «Համաժողովրդական Շարժում» անվանումով, իրենց համարում են Հայաստանի առաջին նախագահի կողմնակիցներ եւ միմյանց միայն վիրտուալ են ճանաչում եւ երեկ, փաստորեն, միմյանց առաջին անգամ էին տեսնում: Նրանք այսուհետեւ որոշել են մասնակցել համաժողովրդական Շարժման բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Իսկ «Հյուսիսայինի» մշտական զբոսնողները երեկ ցնծության մեջ էին. համաժողովրդական Շարժման կոնգրեսի նախաշեմին նրանք ավելի ուժգին էին վանկարկում` «Լեւոն` նախագահ» ու «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Խմբվածները հավաստիացնում էին. «Վաղը կարեւոր է, մեր նախագահին ենք տեսնելու ու լսելու, հետո էլ քոչարի ենք պարելու...»: Երեկվա «քաղաքական զբոսանքի» ավարտին տհաճ միջադեպ արձանագրվեց. մի խումբ կանայք Հյուսիսային պողոտայում գտնվող արեւելյան քաղցրավենիքի խանութի եւ սրճարանի առջեւ տեղադրված սեղան-աթոռներին հարմարված ստորագրություններ էին հավաքում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար, սակայն սրճարանի աշխատակիցները դուրս էին եկել, վերցրել էին սեղաններն ու աթոռները, դժգոհել, թե չի կարելի այդտեղ նստել, կոպիտ արտահայտություններ թույլ տվել...

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.