|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«...Հետո չասեք` թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ-գնաց»12:51 Yerevan | 8:51 GMT | Friday 2 May 2008 Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա: Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի մեջ. թափանցիկ եւ բոլորին մատչելի: Բոլորի մասնակցությամբ: Ներկայությամբ նաեւ: Մարդկային տրամաբանության օրենքներին հարիր ու համապատասխան: Խնդիրները դրվել եւ քննարկվել են հրապարակայնորեն: Առանց ինտրիգների, նենգամտության եւ խաղերի: Միով բանիվ` «հանուն» պայքար է եղել: Իսկ «հանունի» դեմ պայքարը` սեւի պայքարն է սպիտակի դեմ: Չարինը` բարու: Խավարինը` Լույսի: Որոնցից բոլորի ելքն էլ կանխորոշված է. առաջինները միանշանակ պարտվելու են: Բայց խնդիրը բնավ էլ դրանց կանխահայտ պարտությունը չի: Ոչ իսկ` պարտությունն ընդհանրապես: Խնդիրը, եւ հենց դա է ամենաէականը, ՀԱՂԹԱՆԱԿՆ Է: Սպիտակի, բարու, լույսի: Եվ հենց այդ պատճառով է համաժողովրդական Շարժումն ուժեղ, հզոր եւ կենսունակ. որովհետեւ հաղթող Շարժում է: Որը միանգամայն բացահայտ առաջադրում է իր նպատակները, միանգամայն բացահայտ ուրվագծում հաղթանակի հասնելու իր ճանապարհները, դրանց նպատակահարմարությունն ու արդյունավետությունը նույնպես բացահայտ` քննարկում եւ որոշում, ապաեւ` կրկին ու դարձյալ միանգամայն բացահայտ` պայքարում իր առաջադրած նպատակների հաղթանակի համար: Այն նպատակները, որ նա է առաջադրում` չեն կարող չհաղթանակել: Երկիրն, ի վերջո, պետք է վերադառնա քաղաքակիրթ զարգացումների ուղեծիր, քանզի այս խոտոր ընթացքի շարունակումը վերջ է նշանակում: Վերջ` ամեն ինչի: Երկիր պետք է վերադառնա քրիստոնեական հավատքը, բուն ինքը` քրիստոնյան, քանզի դրա հակառակը անգամ հեթանոսությունը չէ, այլ, ինչպես համոզվեցիք` մարդակերությունը: Հայաստանը փակուղուց պետք է վերածվի, հնարավոր բոլոր առումներով, խաչմերուկի. ոչ միայն տնտեսական, քաղաքական, հոգեւոր, այլեւ` քաղաքակրթական, ուր, սակայն, ոչ թե բախվում, այլ հնարավորինս միատեղվում են թե տարբեր քաղաքակրթությունների, թե աշխարհիս հզորների շահերը: Հակառակը` ներկայիս «տշված» վիճակն է... Հայաստանը պետք է դառնա ժողովրդավար երկիր: Մենք պետք է մենաշնորհազերծ, հովանավորչազուրկ, իրապես մրցակցային շուկայական տնտեսություն արմատավորենք երկրում, այլապես երկրի եւ ժողովրդի գոյատեւումն իսկ մե~ծ-մեծ հարցականի տակ կհայտնվի: Մենք արմատապես պետք է փոխենք մեր կրթական համակարգը, որովհետեւ որքան անցյալն ու ներկան, կրկնակի ու եռակի ապագան պետք է մերը լինի, եւ կրթական համակարգի սկզբունքը ոչ թե այսօրվա պես ինքնուրույնությունը ճնշելը, ինքնատիպությունը ոչնչացնելը, ինքնուրույն մտածելակերպը բացառելը պետք է լինի, այլ հենց դրանց խթանումը. իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ՍԻՐՈՒՄ ԵՍ քո երկիրը, ՍԻՐՈՒՄ ԵՍ քեզ մոտ ուսանող սերնդին, ՍԻՐՈՒՄ ԵՍ քո եւ առավել` նրանց վաղվա օրը: Ու երբ դու ոչ թե պարզապես ինչ-որ բան ես սովորեցնում, այլ սովորեցնում ես` ՍՈՎՈՐԵԼ: Եվ վերջապես` հոգեւոր կյանքը պետք է վերադարձվի երկիր, որ պահպանվի ՏԵՍԱԿԸ: Այն ՏԵՍԱԿԸ, որն այսօր ափ նետված ձկան պես է... Համաժողովրդական Շարժման պայքարը հենց սրա համար է: Հաղթանակն` անխուսափելի: Բաց ու հաղթական պայքարի շնորհիվ ու միջոցով: Էնպես որ` «հետո չասեք, թե մենք քնած»... Թեեւ էս պայքարն էլ, հաղթանակն էլ` նաեւ ձեզ համար է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |