|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ամենազիլ բանը`այլեւս արթուն ժողովուրդն է»12:50 Yerevan | 8:50 GMT | Friday 2 May 2008Կարինե Հարությունյան Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես Բարսեղյանը: Վերջինս կարդացել էր վանատուրցիների հավաքների, նրանց չտեսնված-չլսված կամքի մասին ու որոշել էր անձամբ համոզվել: Ֆրանսիայից Վանատուր ժամանած Արտաշես Բարսեղյանը զարմացել էր գյուղացիների՝ իրենց պայքարին հավատարիմ մնալու վճռականությունը տեսնելով, հիացել էր վանատուրցի երեխաների՝ հայրենիքի զգացողությամբ, ապշել էր «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանի՝ իր հրամանատարի եւ հայրենիքի նկատմամբ անսասան նվիրվածությունից: Իսկ վանատուրցիները իրենց ամեն օրվա բանին էին: Հյուրին ճանապարհելուց հետո էլ նրանք դեռ մնացին Ազատության հրապարակում մինչեւ իրենց սովորական ժամը: «Լսել ենք, թե Սերժ Սարգսյանը, իբր, մոլորվել է, չգիտի` ինչ անի ու ամեն օր Ծաղկաձոր է գալիս Քոչարյանի հետ խորհրդակցելու: Ինչ էլ խորհրդատու է գտել: Մարդ, եթե սեփական խելք չունի, գտած խորհրդատուն էլ դա պիտի լինի: Ժողովուրդն ասում է՝ ամեն մարդ իր խելքից է տուժում: 10 տարի է Քոչարյանի հետ ժողովրդի արյունն էր խմում, մարտի 1-ն էլ սարքեց, հիմա էլ մոլորվել է՞», - քննարկում էին վանատուրցի կանայք: Ու մեկը տարավ-բերեց, թե. «Դրանք մոլորվողը չեն, դրանց մոլորության պատճառը մենակ կարող ա իրենց փողերը լինեն, կազինո-մազինո եւ այլն: Կարող ա վախենում ա, որ եթե բանաձեւի պահանջները չկատարի, Ամերիկան ու Եվրոպան սահմանը փակեն իրա համար, առանց Մոնտե Կառլո ո՞նց կանի»: Իսկ ընդհանրապես ռեժիմի պարագլուխների մասին խոսակցությունները անեկդոտի նման մի բան են ընդամենը: Ասում են, մի լավ կչկչում ու վերադառնում լուրջ թեմայի՝ իրենց պայքարին: Շատ ոգեւորված էին այսօր կայանալիք համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսի փաստով ու անընդհատ դրանից էին խոսում. «Մեր Շարժումը գնալով ուժեղանում եւ ավելի մեծ ծավալներ է ընդունում: Մարդիկ ամբողջ երկրում քնից զարթնել են, հավաքներ են անում, պահանջներ են դնում: Ահա թե որն է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ նվաճումը: Նույնիսկ նրանք, որ անտարբեր էին, հիմա ոտքի են ելել: Ամենավատ բանը ցանկացած երկրի համար` քնած ժողովուրդն է: Ամենազիլ բանը ցանկացած երկրի համար` այլեւս արթուն ժողովուրդն է: Հիմա մերոնք արթուն են, ու արդեն ոչ մի ստից-մտից խոստումով այս արթուն ժողովրդին հնարավոր չի լինի խաբել: Անհնար է: Երեւի Սերժի մոլորությունը այդ փաստը գիտակցելուց է»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |