“Zhamanak” Armenian-American Political Daily

Դիվերսիա

12:47 Yerevan | 8:47 GMT | Friday 2 May 2008

Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ի հայտ գալը պայմանավորված էր Հայաստանի ղեկավարության այն խորին համոզմունքով, որ այդ իրադարձությունների հեղինակն ու դիրիժորը երբեք չի բացահայտվի:

Այսօր, սակայն, արդեն վստահաբար կարելի է պնդել, որ Երեւանում 2008թ.-ի մարտի 1-ին ժողովրդի դեմ կազմակերպվածը դիվերսիա էր: Պատճառը ժողովրդական շարժման դեմ իշխանությունների անուժ լինելն էր, որը հայտնվելով փլուզման եզրին՝ ծրագրեց եւ իրականացրեց շարժումն ուժային մեթոդներով ճնշելու հատուկ գործողություններ:

Խաղաղ ակցիաները նենգափոխվեցին իբրեւ «անկարգություններ», իսկ հանրահավաքին հարող տարածքներում սպանությունների, հրկիզումների, թալանի՝ արհեստականորեն բեմադրված սցենարը ցանկալի մթնոլորտ ստեղծեց Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու եւ ընդդիմության առաջնորդներին «օրինական» հիմքերով ձերբակալելու համար:

Իրագործված քայլերը հետեւյալն էին.

ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ուղղակի ընդհարումների հրահրում,

ոստիկանական եւ այլ ավտոմեքենաների հրկիզում, խանութների ընտրողական թալան՝ իբրեւ իրավապահ մարմինների եւ մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգության իմիտացիա,

քաղաքացիական անձանց սպանությունների իրագործում,

իշխանության բռնազավթման հրահրում (ոստիկանության չպատճառաբանված նահանջը դեպի նախագահի նստավայր),

տեղեկատվական շրջափակում եւ ապատեղեկատվություն:

Փաստերն ու վկայությունները հաստատում են, որ որեւէ սպանության հիմքում ընկած չէ զոհի կողմից կատարված այնպիսի հակաօրինական գործողություն, որը զենքի գործադրում է պահանջում: Ավելին` փաստերը վկայում են զինված իրավապահների կողմից նպատակային սպանությունների կատարման մասին (Պարոնյան փողոցում ոստիկանական ավտոմեքենայի կողմից անցորդին վրաերթի ենթարկելը, նշանառու կրակահերթերը Մաշտոցի պողոտայում եւ այլն): Դրանք անհրաժեշտ էին նախատեսվող ձերբակալությունների, քրեական հետապնդումների եւ հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների համար՝ իբրեւ ծանրացուցիչ հանգամանքներ: Բացի այդ, ժողովրդական շարժման ընդլայնումը ոչ մի հնարավորություն չէր թողնում Սահմանադրական դատարանում իրենց անհրաժեշտ որոշումն անցկացնելու համար:

Ուստի մարտի 1-ին կատարված դիվերսիան Հայաստանի պետականության եւ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործություն էր, եւ հայ ժողովուրդն իրավունք ունի պատիժ պահանջել այդ հանցագործության պատասխանատուների նկատմամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը եւ նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը հանդիսանում են այս դիվերսիայի գլխավոր կատարողներն ու մեղավորները: Դիվերսիայի կազմակերպիչն ու դիրիժորն է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է արգելվի եւ լուծարվի հետեւյալ հանցագործությունների համար.

ա) խաղաղ բնակիչների սպանության կազմակերպում,

բ) խաղաղ բնակչության նկատմամբ բռնության կազմակերպում,

գ) Ազգային ժողովում ցույցերի, երթերի մասին օրենքում հակասահմանադրական լրացումների ընդունում:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հեռացվեն իշխանությունից եւ կանգնեն դատարանի առջեւ ժողովրդի դեմ դիվերսիա կազմակերպելու մեղադրանքով: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պետք է հեռացվի իշխանությունից եւ կանգնի դատարանի առջեւ հասարակությանը հետեւողականորեն ապատեղեկացնելու, նրանից ճշմարտությունը թաքցնելու, իսկ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է հեռացվի պաշտոնից եւ կանգնի դատարանի առջեւ առանձնապես ծանր հանցագործությունների պարտակման մեղադրանքով:

«Վեր կաց» քաղաքացիական հոսանք

verkats@yahoo.com

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.