“Zhamanak” Armenian-American Political Daily

Ջրանետ մեքենաներն այլ առաքելություն են ունեցել

12:41 Yerevan | 8:41 GMT | Friday 2 May 2008

Ջրանետ մեքենաներն այլ առաքելություն են ունեցել
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների եւ նկարահանված կադրերի համադրմամբ: Խոսքը վերաբերում է ջրանետ մեքենաների մարտիմեկյան «առաքելությանը»:

Ըստ իմ տեսածի՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որտեղ ընկած էր մի քաղաքացու դիակ, այն բանից հետո, երբ դիակը հեռացվեց դեպի փողոցի մայթը եւ գլխից արյան հսկայական հետք մնաց, Պռոշյան փողոցի կողմից հայտնվեց մի ջրանետ մեքենա եւ մոտենալով այդ հետքին՝ կանգեց ու փորձեց լվանալ այն: Հետաքրքրական է, որ մինչ այդ` կանգնած այրվող ավտոբոսը, հետեւողականորեն, հանգցնելու փորձ իսկ չարվեց. այն շարունակեց այրվել:

Ջրանետ մեքենաների հայտնվելն ինձ այնքանով բնական թվաց, որ ենթադրվում էր, որ հասնելով ցուցարարներին՝ այն պետք է կատարեր իր «ուղղակի» ֆունկցիան, սակայն հետագայում, զրուցելով այլ ականատեսների հետ եւ դիտելով նկարահանումները, նկատեցի, որ ջրանետ մեքենաների կողմից ցուցարարները, կարծես, չեն ջրվել կամ դրանց թիվը խիստ սակավ է 3 մեքենայի համար: Բայց, ի տարբերություն սրա, ասֆալտի վրայից արյան լճակները պարբերաբար լվանալը նկատել եւ ֆիքսել են բոլորը:

Կարծում եմ՝ ջրանետ մեքենաները դուրս բերելու իրական դրդապատճառները բոլորովին այլ են եղել, եւ այս ենթադրությունների հնարավոր հաստատումը լուրջ եզրահանգումների կարող է բերել:

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.