|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինքնորոշման ուրվագծեր12:37 Yerevan | 8:37 GMT | Friday 2 May 2008Գոհար Բարսամյան Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր պայմանները եւ, ինչպես հայկական ժողովրդական ասացվածքն է ասում` «Պղտոր ջրում ձուկ է որսում»: «Ժողովրդավարությունը Ադրբեջանում, ծայրահեղ դեպքում, Վրաստանից վատ չէ, սակայն Հայաստանի հետ համեմատել` գործնականում անհնար է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Այս հայտարարությունը Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների հետեւանք էր: Փորձագետ Ֆարիզ Իսմայիլզադեն անդրադառնում է Հայաստանի 1997-98 թվականների իրադարձություններին եւ ներկայացնում իր դիտարկումը. «Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր պաշտոնաթող լինել ներքին հեղաշրջման հետեւանքով, որը գլխավորում էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը»: Ադրբեջանցի փորձագետը ներկայացնում է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի դեպքերը: Դեռեւս հայտնի չէ, թե այդ իրադարձությունների ետեւում ով է կանգնած: Սակայն վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ այդ ոճրագործությունը ընդլայնեց նախկին նախագահի իրավունքները եւ հնարավորությունները եւ խաթարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացը: Ադրբեջանի համար մեծ խաղագումար է այն, որ Հայաստանի պատմության մեջ կան ուժի կիրառման դեպքեր` քաղաքական նպատակներին հասնելու համար: Նրանց նկատառումներով` այս ոչ ժողովրդավարական իրադարձությունները ազդեցին տարածաշրջանի ապագայի վրա` ներառելով քաղաքական կայունությունը, տնտեսության զարգացումը: Սակայն ամենամեծ հարվածը կրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այս համապատկերում Ադրբեջանի աճող ներուժը նպաստում է, որ իրեն ավելի սկզբունքորեն դրսեւորի: Բացի այդ` ադրբեջանցիները հույս ունեն, որ կմեծանա միջազգային ճնշումը Հայաստանի վրա. «Արեւմուտքին ավելի ու ավելի է վրդովեցնում ժողովրդավարական չափորոշիչների կրճատումը երկրում», - ասում է Ֆարիզ Իսմայիլզադեն: Իսկ փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը սառեցված հակամարտության կարգավորումը դիտարկում է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի արտաքին քաղաքականության հայեցակարգի, Ռուսաստանի ներքին խնդիրների, Հյուսիսային Կովկասում ստեղծված իրադրության եւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշման հետ կապված զարգացումների հարթակում: Մարկեդոնովն ընդգծում է հայ տարագիրների մեծ հոսքը Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամաս: Միայն 1989 թվականից մինչեւ 2001 թվականը ընկած ժամանակահատվածում հայերի թիվը Կուբանում աճել է 42, 5 տոկոսով: Այսպիսով, «Հայկական հարց» կոչվածը առավել կարեւոր գործոն է Կրասնոդարի երկրամասում եւ հակահայկական հռետորությունը տարածաշրջանի ընտրանու համար դարձել է քաղաքական լեգիտիմացման մեթոդ: Ըստ Մարկեդոնովի` Մեդվեդեւը կգործի ավելի բարդ պայմաններում, քան նրա նախորդը: Մինչ 2008 թվականը ստատուս քվոն հակամարտության գոտիներում չէր համարվում համակարգված ռազմավարություն: Մարկեդոնովը համարում է, որ ամեն դեպքում Կոսովոյի նախադեպը քաղաքական բնույթ կհաղորդի Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի հիմնախնդիրներին: Մարկեդոնովը չի վրիպում, որ Պուտինը Կոսովոյի նախադեպը հավանական է համարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, սակայն ոչ` Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ըստ նրա` Մոսկվան ավելի կառուցողական հարաբերություններ ունի Ադրբեջանի, քան Վրաստանի եւ Մոլդովայի հետ: Այսինքն` Ռուսաստանը չի կամենում խորացնել Ադրբեջանի հետ ունեցած անջրպետը: Պուտինի այս վերջին մոտեցումը աջակցություն է ստացել Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում: Բրիտանացի փորձագետ Թոմաս Վաալը հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող են մերժել անկախության իրավունքը: Փորձագետը նաեւ նշում է, որ անկլավների խնդիր ունեցող երկրները եւս փոխում են իրենց վարքը: 2004 թվականին Միխեիլ Սահակաշվիլին սկսել է ցուցադրաբար խախտել Դագոմիսի պայմանագիրը, որը սահմանում է հակամարտությունների կարգավորման կանոնները եւ ձեւաչափը: «Եթե Դագոմիսի պայմանագիրը թույլ չի տալիս վրացական դրոշը բարձրացնել Ցխինվալում, ապա ես պատրաստ եմ դուրս գալու այդ պայմանագրից», - ասել է նա: Մերձդնեստրի պարագայում Մոլդովան եւ Ուկրաինան սկսեցին մաքսային ճնշում գործադրել այս անկլավի վրա, այսինքն` Կիեւը փոխեց խաղաղության երաշխավորի իր դերակատարումը: Մոսկվան բավական ճկուն դիրք է զբաղեցրել. դե ֆակտո Մոսկվայի հովանավորությունը թույլատրում է այդ երկրներին վերջնականապես ինքնորոշվել, այս անկլավներում եղան հանրաքվեների շքահանդեսներ, որոնք առավել լեգիտիմ էին: Փորձագետի համոզմամբ` Ռուսաստանը պետք է համոզի միջազգային հանրությանը, որ ինքը կամենում է կայունացնող դեր խաղալ Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Ռուսաստանի համար ավելի կարեւոր է այս անկլավների քաղաքական ճանաչումը, քան իրավաբանականը: Ի վերջո, Ռուսաստանը միակ երկիրն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կարող է բացատրել խորհրդային ռեալությունը: Ռեյթեր գործակալության տեղեկացմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կասկած է հայտնել, թե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կհանգուցալուծվի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |