“Zhamanak” Armenian-American Political Daily

Շանը տիրոջը ծանոթացնելու ժամանակը

13:16 Yerevan | 9:16 GMT | Thursday 1 May 2008

Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ճանաչում ժողովրդին:

Ոչ թե ծանոթ չեն, այլ` պրիզնատ չեն գալիս: Փաստորեն: Մինչդեռ իրենք պիտի ժողովրդի կամքով հենց գոյություն ունենային կամ չունենային:

Մինչդե՞ռը որն ա:

Մեր մեջ ասած` շատ ճիշտ էլ համեմատություն եւ բնութագիր է եւ բոլոր չափորոշիչներով համընկնող. շունը պետք է ծառայի տիրոջը:

Պետք է հավատարիմ լինի նրան` ակնկալելով փոխադարձություն, անշուշտ:

Պետք է նվիրված լինի եւ պատրաստ զոհողության:

Պետք է աչալուրջ լինի:

Պետք է լսող լինի, դաստիարակված եւ տիրոջը խայտառակ չանի այլոց մոտ:

Պետք է հստակ իմանա ինչն է իրեն կարելի, ինչը ոչ` թույլատրելիության սահմանները չխախտելու համար:

Եվ վերջապես. պիտի մարդ լինի` շուն լինելով հանդերձ:

Դե հիմի ես չեմ` դուք եք. ո՞ր չափանիշին է, ասացեք խնդրեմ, համապատասխանում մեր ունեցածը:

...Հա, համաձայն եմ: Քրդի շուն էլ է լինում: Բնականաբար` անաղուհաց: Դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ինչը եւ ունենք այսօր` փաստորեն:

Մինչդեռ նորմալ շունը ապահովության, ինքնավստահության եւ հպարտության զգացողություն պիտի ապահովեր:

Բայց մեզանում, փաստորեն, շունը տիրոջը չի ճանաչում:

Ու էս էլ արդեն բավականին երկար ժամանակ:

- Ե՞տքը, - կասեր մտերիմներիցս մեկը:

- Ետքը շանը տիրոջը ծանոթացնելն է:

Ու շանը լուրջ տիրություն անել տալը:

Թե չէ այս ամենի վերջը շատ տխուր կլինի:

Իրավիճակը արմատապես փոխելու բոլոր անհրաժեշտ պայմանները կան. տերն իրեն չճանաչող-չընդունողից արդեն կուշտ է եւ միանգամայն գոհ: Նա իրեն հավատարիմ, նվիրված ու լավ ծառայելու պատրաստ մեկին արդեն գտել է:

Այդ մեկն էլ, իր հերթին, պատրաստ է ծառայելու:

Սրանք այն երեք միանգամայն անհրաժեշտ եւ նույնքան էլ բավարար պայմաններն են, որոնք իրավիճակ կարող են փոխել:

Երկիրը` երկիր, ազգը` ազգ, իշխանությունն` իշխանություն դարձնելով:

Ժողովրդավարությունը ոչ թե դրոշ, այլ ամենօրյա կենսագործումն սկզբունք դարձնելով:

Միով բանիվ. եկել է շանը տիրոջը ծանոթացնելու ժամանակը, եւ այն այլեւս փոխել-հետաձգել-չեղյալ հայտարարել հնարավոր չէ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.