“Zhamanak” Armenian-American Political Daily

Հաղթելու ենք, հաղթել ենք, հաղթած ենք

13:15 Yerevan | 9:15 GMT | Thursday 1 May 2008

Կարինե Հարությունյան

Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:

«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա վանատուրցիների ամենօրյա հավաքների կարգախոսները: Վանատուրցին հոգնել չունի: Շաբաթ-կիրակի չունի: Հանգիստ չունի: Վանատուրցին ամեն Աստծո օր իր Ազատության հրապարակում է:

Վանատուրում ժամանակ առ ժամանակ լուրեր են պտտվում, թե Սասուն Միքայելյանին են ազատել, կամ` Հակոբ Հակոբյանին, կամ էլ 100-ից ավելի քաղբանտարկյալներից որեւէ մեկին: Պարզ է` ինչի համար են ջանքեր թափում: Որպեսզի մարդիկ էլ չհավաքվեն իրենց հրապարակում: Տեղական իշխանության նյարդերը չեն դիմանում, ու ամեն անգամ մի բան են մոգոնում, որ մարդիկ ցրվեն: «Թարսի պես» վանատուրցիները հեշտ կուլ գնացողը չեն ու նման պրովոկացիաների չեն տրվում: Նրանք հավատում են միայն իրենց աչքերին. «Կհավատանք, եթե մեր աչքով տեսնենք Սասունին կամ էլ` ում բաց թողած լինեն: Թե չէ` ասելով լինի, էնքա~ն բան կասենք: Օրինակ` կասենք, որ Քոչարյանն ու Սերժն են հոկտեմբերի 27-ի հեղինակները, դրա համար էլ հիմա կենաց-մահու կռիվ են տալիս, որ հանկարծ չլինի թե իշխանությունը փոխվի ու իրենց դատի: Կամ էլ թե` Քոչարյանը մահափորձ է պատրաստում Սերժի դեմ, որ ինքը վերադառնա իշխանության: Այսինքն` ինչ ասես կարելի է ասել ու շրջանառության մեջ դնել: Հավատա՞նք: Մանավանդ, որ էս վերջինը` մահափորձի մասին, պտտվում է ապրիլի 9-ից հետո»:

Մի բան պարզ է. ժողովուրդը իմաստուն է ամեն հարցում: Թե իր պայքարի ու հաղթանակի հասնելու համար գործադրած միջոցների, թե ժամանակի-պահի-իրավիճակի հոտառություն ունենալու առումով: «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը իր կարծիքն ունի ժողովրդի հոտառության վերաբերյալ. «Մարդիկ իրենց զգացողությանն են հավատում, իրենց սրտի ձայնին, իրենց հոգու կանչին: Իսկ ժողովրդի սիրտն ու հոգին ասում են, որ հարցերը լուծված են` ինչպես ասաց մի անգամ մեր գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պարզապես օրվա-ժամի-րոպեի խնդիր է մնացածը: Ու դա արդեն շատ մոտ է»:

...Փետրվարի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց վաղարշապատցիների հետ: Հրաշալի անցավ, ինչպես քարոզարշավի բոլոր հանդիպում-հանրահավաքները: Օրվա տպավորության տակ հրապարակումս վերնագրել էի. «Հաղթելու ենք, հաղթել ենք, հաղթած ենք»: Հաղթած ենք: Փետրվարի 19-ից հետո մինչեւ հիմա այդ զգացողությունը չի լքում այս ժողովրդին: Այս ժողովուրդը կանգնած է: Նրա հոգին չի հանգստանում, քանի որ իր այդ հաղթանակը դե յուրե դեռ չի ձեւակերպել: Ու դա լինելու է: Քանի որ Վանատուրում մի հրաշալի բանակ է կանգնած, Թալինում մի հրաշալի բանակ է կանգնած, Գյումրիում, Հաղթանակում, Ապարանում, Երեւանում, երկրի բոլոր անկյուններում մի-մի պինդ-հզոր-ոգեղեն բանակ է կանգնած:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.