|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ուժեղ բանակի իմիտացիան` հնարավոր քաղաքական հետեւանքներով13:05 Yerevan | 9:05 GMT | Thursday 1 May 2008Գոհար Բարսամյան Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում է, որ նախկին խորհրդային տարածքում Ադրբեջանի ապագայի ռազմական օրակարգը չի հիմնվում ՆԱՏՕ-ի կամ էլ ռուսական ներդրողների վրա: Հարավային Կովկասի տարածաշրջանում ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Բաքուն վերջերս բազմիցս ռազմատենչ հայտարարություններ է անում եւ փորձում է հասկացնել Հայաստանին, որ հակամարտությունը կհանգուցալուծի ռազմական ճանապարհով: Ռիչարդ Կիրակոսյանը ընդգծում է, որ Բաքվի նավթային եկամուտները թույլ են տալիս միջոցներ ներդնել իր ռազմական ներուժը արդիականացնելու համար: «Այդուհանդերձ, վերջին միջադեպերը, որոնք առնչվում են զինուժին, վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ունի ինչ-ինչ ճանապարհ Հարավային Կովկասում ռազմական ուժ կիրառելուց առաջ», - նշում է նա` հավելելով, որ թեպետ Ադրբեջանին պոմպով տարեկան մատակարարվել է հավելյալ 1 միլիարդ դոլար, վերջին 3 տարիների ընթացքում պաշտպանության ոլորտը քիչ բանի է հասել` ռազմական հզորության ուժեղացման տեսակետից: Փորձագետը բացահայտում է ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի կարեւոր պահերից մեկը. «Թեպետ 2008թ. ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գերակայեցին վրացական եւ ուկրաինական խաղագումարները` ՆԱՏՕ-ի անդամակցության եւ Ռուսաստանի հետ քաղաքական եւ աշխարհաքաղաքական վեճերի համատեքստում, ՆԱՏՕ-ի համար առավել հիմնարար խնդիր է ընդլայնումը` ոչ այնքան քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով, որքան երկրի ռազմական բարեփոխումների առումով»: Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական տեսակետից նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ամենահավակնոտը Ադրբեջանն է, որը բազմիցս հաստատել է ժամանակակից ինքնաբավ զինուժի ստեղծումը սեփական հայեցակարգով` մերժելով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հովանավորությունը: Սակայն Ադրբեջանում ռազմական բարեփոխումները վերջին տարիներին բարդ են ընթանում, չնայած պաշտպանության տարեկան բյուջեի կտրուկ մեծացմանը, որը ֆինանսավորվում է էներգետիկ հարստությունների հաշվին: «2020 թվականին Հարավային Կովկասում Ադրբեջանի ռազմական հզորությամբ առաջինը լինելը հեռու է հավանական լինելուց», - կանխատեսում է փորձագետը եւ մանրամասնում Ադրբեջանի զինուժի զարգացման եւ բարեփոխումների բոլոր խոչընդոտները: Հոդվածում ընդգծվում է, որ 10 տարի ժամանակը Ադրբեջանի ռազմական ներուժի զարգացման` բարեփոխումների, կադրերի պատրաստման, առհասարակ զինուժի արդիականացման համար բավարար վերջնաժամկետ է: Ռիչարդ Կիրակոսյանը վկայաբերում է այն փաստը, որ թեպետ 2007 թվականին հայտարարվել է, որ պաշտպանության բյուջեն 1 միլիարդ դոլարից կաճի եւ կհասնի 3 միլիարդ դոլարի, սակայն անուշադիր վերաբերմունքի հետեւանքով չեն բավարարում պահեստամասերը: Եզակի բացառություն է ռազմածովային ուժը, որը նշանակալի հզորացրել է իր ներուժը, սա ԱՄՆ-ի Կասպյան գվարդիայի ծրագրի արդյունքն է` ի հակակշիռ Կասպյան տարածաշրջանում Իրանի եւ Ռուսաստանի ուժերի զարգացման: Այդ մասին ընդգծում է վերլուծաբանը եւ նշում, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի զարգացումը նպատակաուղղված է թրաֆիքինգի հնարավոր զարգացման, զենքի, թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար: Մանրամասնելով Ադրբեջանի պաշտպանության ոլորտում տեղ գտած թերությունները` փորձագետը նշում է, որ Ադրբեջանը սպառնալիքի տակ է դնում հրադադարի համաձայնագիրը եւ ներկայացնում է, որ վերջին միջադեպի ժամանակ ադրբեջանցի հրամանատարների գործողությունները հապաղեցին, քանի որ կապը մեկուսացվել էր: Կային այլ խնդիրներ եւս. զորօրինակ` հրամանատարների անվճռականությունը եւ խառնաշփոթությունը, հարձակման գործողությունները համակարգված չէին, հրթիռային կրակոցների քանակը բավարար չէր, բանակն առհասարակ պաշտպանական կարող էր համարվել, քան հարձակողական: Ադրբեջանը կարող էր հիվանդագին համարել անդրսահմանային գործողությունները, հայերը հաջողությամբ հարձակման էին անցնում: Ռիչարդ Կիրակոսյանը ադրբեջանական բանակի վիճակը բավարար ուժեղ չի համարում, որպեսզի Ադրբեջանը կանգնի իրականության առաջ, իսկ երիտասարդ Ալիեւի իշխանությունը երկարաձգելու համար անհրաժեշտություն է ուժեղ բանակի իմիտացիան: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |