|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Գյումրի ե՞ս գնում, թե՞ Թալին»13:07 Yerevan | 9:07 GMT | Wednesday 30 April 2008Էմմա Գաբրիելյան Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածները, ինչպես յուրաքանչյուր օր, զբոսնում, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում, երեխաները խաղում-վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Լեւոն` նախագահ», մի խումբ տղաներ էլ երգում էին հետընտրական հանրահավաքների սիրված երգերից մեկը` «Արաբոն», իսկ հավաքվածները վանկարկում էին` «Լեւոն` նախագահ», ինչպես բազմահազարանոց հանրահավաքների օրերին: «Զբոսանքի» մասնակիցները երեկ նաեւ պատասխանատվության մեծ զգացումով հերթագրվում էին այսօր նշանակված քաղբանտարկյալների դատավարություններին մասնակցելու նպատակով. մեկը մյուսին հարցնում էր` «Վաղը Գյումրի ե՞ս գնում, թե՞ Թալին, թե՞ մնալու ես Երեւանում` Կենտրոնի դատին ես գնալու...»: Ճիշտ այն պահին, երբ մարդիկ հարցուփորձ էին անում Երեւանից Գյումրի եւ Թալին մեկնելու ժամն ու վայրը եւ արդեն նախապատրաստվում էին, թե ինչպես պետք է հաջորդ օրը ոգեւորեն քաղբանտարկյալներին` «Հյուսիսայինում» մի իսկական իրարանցում, ոգեւորություն սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդ «կալանավորներ» հայտնվեցին: Պարզվեց «Հիմա» երիտասարդական շարժման ակցիայի մասնակիցներն են, ովքեր բանտարկյալների հագուստով, գլխարկներով, յուրաքանչյուրն իր հագուստի վրա մեկ տառ փակցրած` «Ազատություն քաղբանտարկյալներին» արտահայտությունից, եւ հենց դա էլ վանկարկելով մի քանի անգամ անցան Հյուսիսային պողոտայում հավաքվածների միջով: Երիտասարդ «կալանավորները» եկել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից մեկնարկած ակցիայից, նրանք նաեւ անցել էին ՀՀ-ում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանությունների, ապա կառավարության շենքի շրջակայքով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |